տուն Քաղաքական Միջազգային Charlie Hebdo-ի նկարիչ. Ահաբեկիչները զուրկ էին հումորի զգացումից

Charlie Hebdo-ի նկարիչ. Ահաբեկիչները զուրկ էին հումորի զգացումից

105
0

1234466fkjy
Այսօր Ֆրանսիայում լույս է տեսել Charlie Hebdo շաբաթաթերթի հերթական համարը, որն առաջինն է հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո: Շաբաթաթերթի շապիկին, ինչպես և ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, պատկերված է Մուհամեդ մարգարեն «Je suis Charlie» գրությամբ:
Եթե մինչ այդ Charlie Hebdo-ի տպաքանակը կազմում էր 60 հազար օրինակ, ապա այս համարը լույս է տեսել աննախադեպ 3 միլիոն օրինակով:
Երեկ՝ հունվարի 13-ին, տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ շաբաթաթերթի նկարիչ Լուզը հայտարարել է, որ վերջին ողբերգական իրադարձություններից հետո չի վախենում:
«Մենք վստահ ենք մարդկանց ինտելեկտի և հումորի զգացումի մեջ: Մարդիկ, ովքեր կատարեցին հարձակումը, զուրկ էին հումորի զգացումից»,- ասել է նկարիչը:
Նշենք, որ չնայած բոլոր հայտարարություններին՝ Charlie Hebdo-ի խմբագրականի բոլոր աշխատակիցները գտնվում են ֆրանսիական ժանդարմեայի խսիտ հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել է 12 մարդ: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: