տուն Լուրեր «Չափիդ մեջ մնա, կին արարած ես, վաղը մյուս օր չգնաս, չնստես»․ Շիրակի...

«Չափիդ մեջ մնա, կին արարած ես, վաղը մյուս օր չգնաս, չնստես»․ Շիրակի մարզպետը՝ իրեն «մրոտողին» (Տեսանյութ)․ Aravot.am

90
0


Aravot.am-ը գրում է․
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին տեղեկացրել էր, որ Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի՝ Շիրակի մարզի դատախազությանը հասցեագրված դիմումի համաձայն, թե իրենից կոնկրետ գումարի չափով կաշառք են պահանջել նույն դպրոցի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի հատկանիշներով։

Նշենք, որ ըստ shamshyan.com-ի էլ, Գոհարիկ Շահբազյանը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հանդիպելու նպատակով դիմել է մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանին, որը խոստացել է կազմակերպել հանդիպումը, իսկ տնօրենի պաշտոնում վերականգնվելու դիմաց պահանջել է 6 միլիոն դրամ։

Այս թեմայի շուրջ մենք պարզաբանումներ խնդրեցինք նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից։ Վերջինս նշեց․ «Աբսուրդի դաշտից է, որ իմ օգնականը իրենից ինչ-որ բաներ պահանջի։ Ես չէի էլ ուզենա անդրադառնալ սրան, իմ պատկերացմամբ ես ավելի լուրջ աշխատանքային հարցեր ունեմ, քան թե սրանով զբաղվեմ։ Պետք չէ մարդկանց մրոտել, իհարկե՝ սա ընդամենը մրոտել է, որ մարդու անվան հետ խաղան, կարող է տասը պատկերացնեն, տասը՝ չպատկերացնեն։ Ես վրդովված եմ, թե ինչպես կարելի է ասել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում, ինչպես կարելի է մարդկանց էդ աստիճան մրոտել, մարդկանց անվան հետ խաղալ։ Սա վերաբերում է իմ օգնականին, որովհետև ես չեմ էլ պատկերացնում, թե էդ մարդը ինչի՞ համար պիտի պահանջեր կամ ի՞նչ իրավունք ուներ պահանջեր։ Ես ուղղակի խնդրում եմ, որ մենք ավելի լուրջ թեմաներ լուսաբանենք, քան այս անհիմն հայտարարությունները։ Ես ցավում եմ նախ, որ ստիպված կլինեմ վաղը մյուս օր կին արարածը պատասխան պիտի կրի օրենքով սահմանված կարգով»։

Նշենք, որ մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանը ևս դիմում է ներկայացրել դատախազություն՝ Գոհար Շահբազյանին մեղադրելով սուտ մատնության մեջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում