ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը շուտով կազատվի իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է New York Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄն-ի նախագահ Բարաք Օբաման համապատասխան հայտարարությամբ հանդես կգա արդեն այսօր:
«Իր թիմի միակ հանրապետական նախարարին պաշտոնից ազատելու որոշումն Օբաման կայացրել է վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացրած մի շարք հանդիպումների արդյունքում», — գրում է պարբերականը:
68-ամյա Հեյգելի պաշտոնանկության հիմնական պատճառն այն է, որ նա գործնականում ձախողվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Հեյգելին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի սենատը հաստատել էր 2013թ.-ի փետրվարի 26-ին: