Չադի նախագահ Իդիս Դեբին, որն արդեն չորս անգամ անընդմեջ երկրի նախագահի պաշտոնն է զբաղեցրել, նորից վերընտրվել է երկրի նախագահ: Սա նրա հինգերերդ նախագահական ժամկետն է, փոխանցում է reuters գործակալությունը:
Ըստ գործակալության հաղորդած տեղեկության, Դեբին ստացել է ընտրողների ձայների 62%-ը, որը նրան հնարավորություն է տվել առաջին փուլով վերընտրվել նախագահի պաշտոնում:
Դեբին Չադի նախագահի պաշտոնում է 1990 թվականից: