տուն Քաղաքական Միջազգային Չադի բանակը ներխուժել է Նիգերիա` սպանելով Բոկո Հարամի 200 գրոհայինի

Չադի բանակը ներխուժել է Նիգերիա` սպանելով Բոկո Հարամի 200 գրոհայինի

106
0

Somalia Al Shabab

«Բոկո Հարամ» խմբավորման մոտ 200 գրոհայիններ սպանվել են Նիգերիայում Չադի բանակի գրոհի ժամանակ: France Presse գործակալությունը հաղորդում է, որ այս մասին տեղեկացրել են հարևան պետության զինվորականների հայտարարության մեջ:

Չադի բանակը կորցրել է 9 զինծառայող, 21-ը վիրավորվել են:

Չադի զորքերն ու զինտեխնիկան Նիգերիայի տարածք էին մտել փետրվարի 3-ին՝ իսլամիստների դեմ պայքարելու համար: Ավելի վաղ, Նիգերիայի իշխանությունները հայտնել էին, որ կարողացել էին վերականգնել հյուսիսում հինգ քաղաքների վրա վերահսկողությունը, որոնք նախկինում գտնվում էին գրոհայինների ձեռքերում: