տուն Լուրեր Ցեղասպանության ճանաչումից չի բխում որևէ հատուցում. Արա Պապյան

Ցեղասպանության ճանաչումից չի բխում որևէ հատուցում. Արա Պապյան

128
0

arm139288739561

Ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական դաշտից իրավական դաշտ տեղափոխման մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը: «50-ական թվականներին Արևմուտքում հնչեցնել որևէ տարածքի հետ վերադարձնելը, կնշանակեր մի բան՝ սովետական ագիտացիա անել, քանի որ տարածքները տրվելու էին Սովետական Հայաստանին: Դրա համար Սովետական Միությանը ձեռնտու էր մշակել մի մեխանիզմ, որը պակաս վտանգավոր էր իր համար՝ Ցեղասպանության ճանաչումը: Այդ ուղին ձեռնտու էր բոլորին՝ Սովետական Միությանը, որովհետև Հայաստանում ձևավորվում էր հակաթուրքական՝ հականատոյական տրամադրություն: Ձեռնտու էր Թուրքիային հողային պահանջատիրությունը, և ընդհանրապես պահանջատիրությունը գնում էր երկրորդ պլան: Ձեռնտու էր Արևմուտքին՝ որովհետև իր դաշնակցի հանդեպ որևէ պահաջներ չկան»:

Ցեղասպանության ճանաչումից չի բխում որևէ հատուցում, հայտարարեց քաղաքագետը: «Ցեղասպանությունը ճանաչվի, թե ոչ, միևնույնն է, որևէ քաղաքական փոփոխություն դրանից չի լինի: Պետք է այս հարցը տեղափոխվի իրավական հարթակ, քանի որ այդ դեպքում մենք կրկին կապացուցենք, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, և դրա հիման վրա կստանանք հատուցումը»:

«Իմ համար ամենակարևոր հարցը՝ Հայաստան-Թուրքիա տարածքների խնդիրն է»,- շեշտեց Արա Պապյանը: ««Հայաստանը հողային պահանջներ ունի Թուրքիայից» արտահայտությունը երբեմն այնպիսի արձագանք է գտնում, կարծեք թե, Հայաստանը Թուրքիային պատկանող տարածքները պիտի սեփականաշնորհի: Այդպիսի բան չկա: Կա միջազգային իրավարար վճռով որոշված սահման, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի որոշակի տարածնքերի վրա իրավունքներ ունի: Այսինքն դա Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածք է, որը օկուպացվել է Օսմանյան կայսրության կողմից»:

Քաղաքագետ Արա Պապյանը հարցի լուծումը չի տեսնում տնտեսական կամ քաղաքական դաշտերում: «Իրավական դաշտը միակ դաշտն է, որտեղ մենք ունենք ավելի լավ դիրքեր քան Թուքիան: Այս դաշտում մենք կարող ենք մեզ շահեկան խնդրի լուծում արձանագրել»: