տուն Լուրեր Ցեղասպանության 100-ամյակը գումար աշխատելու միջոց չի ֆիլհարմոնիկի նվագախմբի համար

Ցեղասպանության 100-ամյակը գումար աշխատելու միջոց չի ֆիլհարմոնիկի նվագախմբի համար

113
0

Topchjan-4

2014 թ-ը շատ ծանրաբեռնված էր ֆիլհարմոնիկ նվագախմբի համար,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը: «Արտասահմանից հրավիրվող հյուրերի և ֆինանսավորման հետ միշտ եղել են խնդիրներ Հայաստանում և միշտ էլ կմնան: Արտասահմանում հայ հայտնի երաժշտագետները համաձայնում են անգամ առանց հոնորարի գալ Հայաստան և համերգներ տալ: Նրանք միայն իրենց ճանապարհածախսն են ուզում»:

Էդուարդ Թոփչյանը հայտնեց, որ ֆիլհարմոնիկ նվագախումբը ազատ օրեր չուներ, որ հանգստանար: «Տարին շատ ծանրաբեռնված էր մեզ համար: Մենք նպատակ ունենք օրեցօր ավելի լավ նվագել: Եվ դրա համար անգամ կիրակի օրերը չէինք հանգստանում: 2014թ. ամեն ուրբաթ օրերին ֆիլհարմոնիկ նվագախումբը ունենում էր համերգներ»:

«Եղեռնի 100-ամյա տարելիցի համար ֆիլհարմոնիկը ունի մի հրաշալի հյուրախաղերի ծրագիր»,- հայտնեց ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: «Այդ սարսափելի տարելիցը շատ մարդիկ օգտագործում են իրենց անունը բարձրացնելու համար: Մեկնելու ենք Ֆրանսիա, Հոլանդիա և Ֆինլանդիա: Մեր պետությունը մեզ տալիս է ճանապարհածախսը, որը շատ դրական է անդրադառնալու մեզ վրա: Մենք այդ հյուրախաղերն արդեն պլանավորել էինք երկու տարի առաջ: Համերգը նվիրելու ենք Ցեղասպանության 100-ամյակին: Չենք պատրաստվում 100-ամյակի տակ անուն հանենք ու հարստանանք դրա շնորհիվ»:

«Ամեն անգամ ապրիլի 24-ին ֆիլհարմոնիկում եղել է միշտ բաց դռների օր,- հայտնեց Ռուզան Սիրունյանը,- մենք միշտ բաց դռներով էինք անցկացնում Ցեղասպանության տարելիցները: Մենք ՓիԱր-ով չենք զբաղվում»:

Վերջում  ամանորյա շնորհավորանքներ ուղղեց մեր հայրենակիցներին Էդուարդ Թոփչյանը: «Խաղաղություն հաստատվի մեր հայրենիքում, որը շատ կարևոր է հիմա՝ կապված սահմաններում վերջին դեպքերի հետ, փորձանքներից հեռու լինեն մեր հայրենակիցները  և Հայաստանից դուրս չգնան»: