տուն Լուրեր cash2card ծառայությունն այժմ մեկ զանգի միջոցով

cash2card ծառայությունն այժմ մեկ զանգի միջոցով

74
0

78

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ cash2card ծառայությունից օգտվող հաճախորդներն այսուհետև կարող են  արտերկրից իրենց ուղարկված գումարը հաշված րոպեների ընթացքում ստանալ պլաստիկ քարտին՝ միայն մեկ զանգ կատարելով +374 10 510-991 հեռախոսահամարին: Բանկն անվճար տրամադրում է պլաստիկ քարտ, որի օգնությամբ` առանց բանկ այցելելու և ավելորդ ժամանակ վատնելու, գումարն արագ կփոխանցվի քարտային հաշվին և շնորհիվ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանցի`Ձեզ հնարավորություն կտրվի շուրջօրյա կանխիկացնել ստացված գումարը: Բանկն իր բոլոր այն հաճախորդներին, ովքեր արտերկրից ուղարկված գումարը ստանում են ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգերի միջոցով, տրամադրում է արտարժույթի առավել բարձր, արտոնյալ փոխարժեք:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում  AVERS, UniStream, MoneyGram, Anelik, Быстрая Почта, Ria Money Transfer, Sigue Money Transfer, INTELEXPRESS համակարգերով և հանդիսանում է Golden Money Transfer համակարգի միակ սպասարկողը Հայաստանում: