ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ՀՀ ամբողջ տարածքում իր մասնաճյուղային ցանցով և բանկոմատների լայն սփռմամբ միշտ հասանելի է բոլոր հաճախորդների համար: Բանկը մեծ ուշադրություն է դարձնում արդիական ծառայությունների մատուցմանը և այսուհետև ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ «ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ` Արամի 3,5 հասցեում տեղակայված բանկոմատից օգտվող հաճախորդները կարող են համալրել իրենց քարտային հաշիվները անմիջապես բանկոմատի օգնությամբ՝ ‘’cash-in’’ հնարավորություն միջոցով: Այս բանկոմատները թույլ են տալիս քարտային հաշվին մուտքագրել դրամ, դոլար, եվրո և ռուսական ռուբլի, իսկ բանկոմատ մուտքագրված գումարները հաճախորդներին հասանելի են դառնում հաշված րոպեներ հետո:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ հաճախորդներն այսօր արդեն կարող են օգտվել ‘’cash-in’’ հնարավորությամբ բանկոմատներից՝ Բանկի Գլխավոր գրասենյակում և «ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ: