տուն Քաղաքական Միջազգային Carrefour-ը ներողություն է խնդրել Արգենտինայում կոկաինով թխվածքներ վաճառելու համար

Carrefour-ը ներողություն է խնդրել Արգենտինայում կոկաինով թխվածքներ վաճառելու համար

144
0

cocaine-carrefour-argentine

Ֆրանսիական Carrefour խանութների ցանցի արգենտինյան մասնաճյուղը ներողություն է խնդրել հաճախորդներից, ովքեր ցուցանակների վրա հանդիպել են «12 գրամ կոկաինով թխվածքներ» գրառումների:

Carrefour-ում այս միջադեպը «հիմար կատակ» են որակել: Նրանք պարզաբանել են, որ դա արել է իրենց աշխատակիցներից մեկը, ով պիտակների վրա ավելացրել է այդ անհեթեթ գրությունը: Այլ մանրամասներ չի հաղորդվում: Ընկերությունում միայն նշել են, որ թխվածքի պարունակությունում ոչ մի արգելված նյութ չկա:

Իսկ Հարավային Ամերիկայում սկսել են կատակել, որ հենց Ուրուգվայն օրինականացրեց մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը, Արգենտինան պատասխանեց կոկաինով թխվածքներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here