տուն Լուրեր Ցանկալի կլիներ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» Կասկադ տեղափոխել. Լալա Քոչար

Ցանկալի կլիներ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» Կասկադ տեղափոխել. Լալա Քոչար

248
0

«Կիբեռնետիկայի_մուսան

Հյուսիսային պողոտայի վերակառուցման ծրագրի համաձայն` այնտեղ պետք է տեղադրվեն տարբեր քանդակներ, այդ թվում` Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան»: Այս մասին մեկ ամիս առաջ հայտարարել էր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Մասնավորապես` նախարարը նշել էր, որ Հոկոբ Հակոբյանի հետ իր կենդանության օրոք պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի նրա էսքիզների հիման վրա պատրաստված քանդակները ևս տեղադրվեն Հյուսիսային պողոտայում: Խոսվում է նաև Արտո Չակմակչյանի «Քայլող մարդը» քանդակը ևս այստեղ տեղափոխելու հարցը: Բոլոր այս քանդակների տեղափոխումը մոտ ապագայի հարց չէ. քանի դեռ չի ավարտվել Հյուսիսային պողոտայի շինարարությունը՝ դեռևս վաղ է այս թեմայով խոսելը:

Araratnews.am-ը, սակայն, փորձել է պարզել, թե ինչ են մտածում այդ մասին արվեստագետների հարազատները:

«Մեզ առաջարկել են` Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» տեղափոխել Հյուսիսային պողոտա, բայց քանի որ մի քանի տարի առաջ նման բան ասվել էր, բայց չէին կատարել, մտածեցինք, որ սա էլ այդպես կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, քանդակագործի հարս` Լալա Քոչարը:

«Միանշանակ չեմ կարող ասել: Պետք է լինի նաև տղաների, հատկապես` Հայկազ Քոչարի համաձայնությունը, ով ճարտարապետ-դիզայներ է: Որովհետև միանշանակ չէ այդ հարցը: Քանդակը ինքը բրոնզից է: Մենք, բոլոր դեպքերում կցանկանայինք, որպեսզի դա ձուլվեր: Քանի որ պղնձի նկատմամբ թուլություն կա: Քանի անգամ «Սասունցի Դավթի» թասն են գողացել: Կարծեմ դեռ չեն վերականգնել Այվազովսկու վրձինը: Գերեզմանտներում են նման վայրագություններ անում: Իսկ հիմա քանդակը փակ տարածքում է, հատուկ թույլտվությամբ են այնտեղ մտնում: Բավական խնամված վիճակում է»,-նշեց նա:

Ըստ Լալա Քոչարի, որպեսզի քանդակը լինի քաղաքի կենտրոնական հատվածում, երևանցիների ու զբոսաշրջիկների տեսադաշտում, լավագույն տարբերակը այն Կասկադի քանդակների պուրակում տեղադրելն է: