տուն Լուրեր Ցանկացած փոքր պետություն պետք է ձգտի ինտեգրացիոն գործընթացների. Մանվել Բադեյան

Ցանկացած փոքր պետություն պետք է ձգտի ինտեգրացիոն գործընթացների. Մանվել Բադեյան

149
0

Մանվել-բադեյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դատապարտում է որևէ անձի նկատմամբ ցանկացած բռնություն, իսկ ազատամարտիկների և պատգամավորների բռնությունները՝ առավել ևս. «Մարդիկ, որոնք որոշակի վաստակ ունեն, չպետք է նման վերաբերմունքի արժանանան»:

Ըստ պատգամավորի՝ պետք է հասկանալ պատճառները և չփորձել պիտակներ կպցնել առանց հիմնավոր փաստերի:

Հարցին, թե մի կենտրոնից են գալիս այս հրամանները, Մանվել Բադեյանը դժվարացավ պատասխանել, քանի դեռ չկան իրական փաստեր:

Բանախոսն անդրադարձավ նաև ԵՏՄ-ի հետ Հայաստանի անդամակցության փաստին՝ հարկ համարելով հիշեցնել, որ ցանկացած փոքր պետություն պետք է ձգտի ինտեգրացիոն գործընթացների:

Վերջինիս խոսքով՝ չի կարող անվտանգության հարցը լուծել մի երկիր, իսկ տնտեսականը՝ մեկ այլ, հետևապես ԵՏՄ-ն «ճիշտ» ճանապարհ է, որ ընտրվել է:

Մանվել Բադեյանի փոխանցմամբ` երբ մենք մտնում էինք ԵՏ, իրավիճակն այլ էր. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկային. «Տեսականորեն չեմ փոշմանել, բայց իրավիճակը փոխվել է, մեզ համար բարենպաստ պայմաններն ակնհայտ վատացել են, բայց դրա պատճառով հրաժարվել սեփական շուկայի խթանումից, պարզապես անհեթեթ է: Միակ լուծումը տնտեսությունը զարգացնելն է, չնայած դրա համար կպանջվի երկար ժամանակ»: