տուն Լուրեր Ցանկացած մեկնաբանություն արգելում եմ, կպատժեմ դատական եղանակով. Վահրամ Սահակյան

Ցանկացած մեկնաբանություն արգելում եմ, կպատժեմ դատական եղանակով. Վահրամ Սահակյան

154
0

vahram

Գրող, թատերագիր Վահրամ Սահակյանն ամբողջ կյանքն ապրել է վարձով, բայց երբևէ չի դժգոհել: Մեզ հետ զրույցում ասաց՝ եթե քաղաքապետարանը իրեն բնակարան նվիրելու որոշում է կայացրել, ուրեմն հարմար է գտել:
«Ես ամբողջ կյանքս ապրել եմ վարձով կիսանկուղում, քնել եմ «մատրասի» վրա եւ ինձ լավ եմ զգացել: Ոչ մեկի չեմ ասել՝ վատ եմ ապրում, ընդհակառակը՝ լավ եմ ապրում, ապահովված եմ ամենալավ տեխնիկայով, հիմա էլ աշխատում եմ  նոր ներկայացման վրա»,- նշեց արվեստագետը

Շնորհակալություն հայտնեց՝ իրեն «տարածք տրամադրելու համար», միևնույն ժամանակ նշեց. «Կայքերի կողմից ցանկացած մեկնաբանություն արգելում եմ. եթե դա հասնի ընտանեկան կյանքը փորփրելուն, ես կպատժեմ դատական եղանակով»:

Ընդհանուր առմամբ, անընդունելի համարեց արվեստագետներին ուղղված վիրավորանքներն ու քննադատությունները. «Նեղ անձնական  հարց է՝ ես բնակարան, կամ արվեստանոց ունե՞մ, թե՞ չէ: Դա նույնն է, որ գան քեզ հարցնեն՝ դու ի՞նչ խոհանոցից ես օգտվում, ի՞նչ բրենդի հագուստ ես նախընտրում: Դա համարում եմ ծայրաստիճան գռեհիկություն: Իմ բոլոր ստեղծագործություններում նշում եմ՝ այն մարդիկ, ովքեր զբաղված են մտավորականներին քննադատելով եւ վիրավորելով՝ իրենք «աբիժնիկ» են»:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 8-ին արտահերթ նիստ է գումարելու: Նիստի ժամանակ կքննարկվի մի քանի քաղաքացիների բնակարան նվիրելու հարցը: Մասնավորապես` բնակարան կնվիրեն հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին: