տուն Լուրեր Բլոգ Ցանկացած քաղաքացու համար արդեն տեսանելի և շոշափելի են ոստիկանության բարեփոխումների արդյունքները. Նարեկ...

Ցանկացած քաղաքացու համար արդեն տեսանելի և շոշափելի են ոստիկանության բարեփոխումների արդյունքները. Նարեկ Մալյան

142
0

10583876_885151898179709_5483920670817186209_n

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեք տարի առաջ մեկնարկեց մեր երկրի ոստիկանության բարեփոխումների գործընթացը։ Ցանկացած քաղաքացու համար արդեն տեսանելի և շոշափելի են այդ բարեփոխումների արդյունքները։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանության ամբողջ անձնակազմին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացին ու իրենց գիշերը ցերեկ դարձրած աշխատեցին (և շարունակում են նույն եռանդով ու հավատով աշխատել) կյանքի կոչել երբեմն չափազանց հավակնոտ ծրագրեր։ Շնորհակալություն բոլորին՝ ովքեր իրենց կառուցողական քննադատությամբ (ոչ թե չարախոսությամբ) այս ընթացքում օգնեցին վերհանել խնդիրները։ Հատուկ շնորհակալություն լրատվական վարչության ողջ անձնակազմին, ովքեր ավանդաբար փակ համարվող կառույցը այս երեք տարիների ընթացքում դարձրեցին թափանցիկ ու հասկանալի (նաև սիրելի)։ Շնորհակալություն ՀՀ ոստիկանապետին՝ այս արդեն անշրջելի գործընթացը նախագծելու, կազմակերպելու և բոլորին սեփական ուժերի նկատմամբ հավատով լցնելու համար։
Բարի ծառայություն բոլորիս…»: