2016 թվականի փետրվարի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավա
Հիշեցնենք, որ երեխայի մահվան փ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլ
2016 թվականի փետրվարի 29-ի դատական նիստին շարունակվեց գործով ներգրավված վկաների հարցաքննությունը:
Արմավիրի բժշկական կենտրոնի բուժաշխատող Ռուզաննա Սարիբեկյանը ևս, որը բերման էր ենթարկվել դատարան, իր ցուցմունքում նշեց, որ կատարել են անհրաժեշտ գործողություններ՝ նշելով որ Կ. Հովհաննիսյանի ջերմությունը իրենք չափել են, բայց կոնկրետ ով է չափել, այդպես էլ ոչ մի վկա չկարողացավ նշել:
Երեխայի վիճակի, կատարվող հետազոտությունների և ախտորոշման վերաբերյալ հարցերին վկան խուսափողական պատասխաններ էր տալիս՝ նշելով, որ հարցերին ավելի հստակ պատասխաններ կարող են տալ բժիշկները:
Երեխայի հարազատները պնդում են, որ իրենց երեխայի ջերմությունը որևէ բուժաշխատող չի չափել նույնիսկ ստամոքսի լվացման ժամանակ իրենք են բժշկին օգնել` ոչ թե բուժաշխատողները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմուն
Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից միջնորդություն ներկայացվեց՝ երկու քրեական գործերը` Կ. Հովհաննիսյանի և Է. Ամիրխանյանի մահվան վերաբերյալ քննվող քրեական գործերը, միացնելու և մեկ վարույթում քննելու վերաբերյալ: Դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու համար դատական նիստը հետաձգվեց և վերանշանակվեց 2016 թվականի մարտի 23-ին՝ ժամը 14:00-ին, որի ժամանակ էլ Դատարանը կհրապարակի քրեական գործերը միացնելու վերաբերյալ կայացված որոշումը: