Մակերեսային այտուցներ գոյանում են տարբեր հիվանդությունների առկայության դեպքում: Դրանց առաջացման մեխանիզմը հետևյալն է. անոթային հունից ջուրը դուրս է գալիս ու կուտակվում միջբջջային տարածությունում: Պատճառներն են `
-արյան մեջ սպիտակուցի անբավարարությունը,
-երիկամների հիվանդությունը, որի ժամանակ սպիտակուցը մեզի հետ դուրս է գալիս օրգանիզմից,
-լյարդի հիվանդությունները, երբ անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց չի սինթեզվում (լյարդի գործառույթներից մեկը),
-սպիտակուցների անբավարար քանակը սննդի մեջ,
-մազանոթների գերթափանցելիությունը,
-սրտի հիվանդությունները (քրոնիկ անբավարարությունը)
-թրոմբոզը
-արյան մակարդուկներն ու վերջույթների թրոմբոֆլեբիտը
-ոտքերի արյունատար անոթների լայնացումը: Մակերեսային այտուցն ինքնուրույն հիվանդություն չէ, ընդամենն այլ հիվանդությունների մասին հուշող ախտանշան, ուստի պետք է գտնել դրա առաջացման պատճառն ու բուժել:
Աչքերի տակ առաջացած այտուցները հաճախ դիմահարդարման խնդիր են և ամենևին էլ հիվանդություն չեն ազդարարում: Իսկ եթե դիմահարդարման խնդիրը բացառվում է, ապա այտուցի այդ տեսակը կարող է վկայել երիկամների, հազվադեպ` սրտի աշխատանքի խանգարման մասին: Այտուցներն առաջանում են օրգանիզմում չափից շատ հեղուկի ու նատրիումի կանգի մասին (սեղանի աղի բաղադրիչը): Նման խանգարումները տարբեր ծագում են ունենում ու ճշգրիտ պատճառը միայն մասնագետը կարող է պարզել (քրոնիկ պիելոնեֆրիտ, երիկամաքարային հիվանդություններ ևն), այսինքն` հիվանդություններ որոնք երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով են առաջանում :
Ոտքերի այտուց. կապված է անոթների հետ: Սկզբում այտուցմամբ ուղեկցվող ցավող հատվածը հետագայում փոփոխության է ենթարկվում . մաշկը չորանում է, հետո շագանակագույն հետքերի տեսք է ստանում, որոնք միաձուլվում են ու վատ սպիացող խոցերի ու վերքերի նմանվում: Ցավը հիմնականում անհանգստացնում է օրվա երկրորդ կեսին կամ էլ երեկոյան: Կարող է արտահայտված տեսք ունենալ, սակայն կարող է և ոչ մի կերպ չարտահատվել, եթե խնդիրը խորադիր երակներում է առաջացել: Բոլոր դեպքերում, նման խնդիրների պարագայում պետք է վիրաբույժի հսկողության տակ լինել: Այսօր գոյություն ունեն ոչ վիրաբուժական արդյունավետ միջոցներ: Բոլոր դեպքերում հիշենք որ, խնդիրը վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում բուժման արդյունավետությունը շատ բարձր է: