Հնուց մարդիկ տեղյակ էին հնչյունի հրաշագործ ուժին: Ռազմակոչը, աղոթքն ու մեդիտացիոն վարժություններն առաջին հերթին հնչյուններ են:
Հույն բժիշկ Էսկուլապը ռադիկուլիտը բուժում էր հիվանդի մոտ շեփորի վրա նվագով: Պյութագորասը հոգու, ոգու ու մարմնի հիվանդությունները բուժում էր իր իսկ կազմած երաժշտական կոմպոզիցիաներով ու հիվանդի մոտ Հոմերոսից հատվածներ կարդալով: Իր համալսարանում էլ նա օրը սկսում ու ավարտում էր երգեցողությամբ, որպեսզի քնից մաքրեր խելքն ու արթնացներ ակտիվությունը, իսկ երեկոյան տրամադրվեր հանգստի: Գարնանային գիշերահավասարի ժամանակ նա իր աշակերտների հետ շրջան էր կազմում, որի կենտրոնում մեկը ղեկավարում էր երգչախումբն ու նվագում քնարի վրա:
Մեր օրերում շատ բժիշկների համար դա անհավանական է թվում, սակայն շատերն էլ համոզված են, որ կգան ժամանակներ, երբ դեղահաբի փոխարեն հիվանդներին սոնատներ ու սիմֆոնիաներ կնշանաեն բուժման համար:
Երաժշտաթերապիա նշանակում է բուժում երաժշտության օգնությամբ: Բժիշկների զգալի մասը կարծում է, որ երաժշտաթերապիան պետք է հոգեթերապիային օգնող միջոց լինի, մյուսները գտնում են, որ երաժշտության օգնությամբ կարելի է նպաստել բուժմանը, վերականգնմանը, կրթությանն ու դաստիարակությանը ևն:
Ուսումնասիրություններն օգնել են պարզելու, որ տագնապն ու անվստահությունը նվազեցնելուն, օրինակ, նպաստում են Շոպենի «Մազուրկան» պրելյուդիաները, Շտրաուսի «Վալսերն» ու Ռուբինշտեյնի «Մեղեդիները»:
— Նյարդայնությունը, հիասթափությունը նվազեցնելուն կօգնեն Բախի «Կանտատը», Բեթհովենի «Լուսնի սոնատը», «Լյա մինոր սիմֆոնիան»:
— Որպես ընդհանուր հանգստացնող միջոց կարելի է լսել Բեթհովենի «6-րդ սիմֆոնիայի» 2-րդ մասը, Բրամսի «Օրորոցայինը»,Շուբերտի «Ավե Մարիան», Շոպենի «Սոլ մինոր նոկտյուրնը», Դեբյուսիի «Լուսնի լույսը»:
— Արյան բարձր ճնշման ախտանշաններն ու ուրիշ մարդկանց նկատմամբ լարվածությունը կարելի է վերացնել Բախի ջութակի համար գրված «Ռե-մինոր կոնցերտով», «21կանտատով»,Բարտոկի «Դաշնամուրի համար սոնատով», «Քառյակ 5»-ով, Բրուքների «Լյա-մինոր մեսսայով»:
-Գլխացավի, էմոցիոնալ լարվածության դեպքում առաջարկվում է լսել Մոցարտի «Դոն Ժուանը», Լիստի «Հունգարական ռապսոդիան»1, Խաչատրյանի «Դիմակահանդեսից» սյուիտը:
— Կենսական տոնուսի բարձրացման , ինքնազգացողության, ակտիվության ու տրամադրության համար առաջարկվում է լսել Չայկովսկու «6-րդ սիմֆոնիայի» 3-րդ մասը, «Բեթհովենի «Էդմոնդ ուվերտյուրան», «Շոպենի 1 Պրելյուդիան», Լիստի «Հունգարական ռապսոդիան»2:
— Չարացածությունը, ուրիշների հանդեպ նախանձը նվազեցնելու համար կարելի է լսել Բախի «Իտալական կոնցերտը», Հայդնի «Սիմֆոնիան» :
Խոստովանենք, որ բուժման այս տարբերակը նախընտրելի է ու հաճելի: