տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ոչ թարմ շնչառություն կամ, ինչպես կարելի է վերացնել բերանի...

Բժշկի անկյուն. Ոչ թարմ շնչառություն կամ, ինչպես կարելի է վերացնել բերանի վատ հոտը

457
0

photolibrary_photo_of_breath_spray

Բերանի վատ հոտը ոչ միայն տհաճ ու խանգարող հանգամանք է, այլև ազդանշան, որը հուշում է օրգանիզմի «անսարքության» մասին:

Առողջ մարդկանց բերանից վատ հոտ կարող է գալ առատ սննդից հետո, որը օրգանիզմում կուտակվելով չի հասցնում մշակվել ինպես հարկն է: Դրա դեմ պայքարի միջոցը պարզապես քիչ  կամ չափավոր ուտելն է:

Կանանց բերանից վատ հոտ կարող է գալ դաշտանից առաջ կամ էլ հետո: Այդ շրջանում պետք է բերանը ողողել թարմացնող նյութեր պարունակող հատուկ ոգեթուրմերով:

Բերանի վատ հոտը հուշում է հաճախակի փորկապությունների մասին: Եթե աղիքները նորմալ են աշխատում ու մարսողության արգասիքները, տոքսիններն ու խարամները  կանոնավոր ու ժամանակին դուրս բերում, ապա հոտ չպիտի լինի:

Եթե բերանից եկող վատ հոտն անընդհատ է հետապնդում,ապա պետք է դիմել մասնագետի. դա կարող է ցածր թթվայնությամբ գաստրիտի հուշում լինի, որի դեպքում սպիտակուցների վերամշակումը դժվարանում ու դանդաղում է: Թթվահոտ կարող է բերանից գալ նաև ստամոքսի ու 12-մատնյա աղիքի բարձր թթվայնությամբ խոցային հիվանդությունների դեպքում:

Ավելորդ է ասել, որ  վատ հոտը կարող է բերանի խոռոչի հիվանդությունների, փչացած ատամների առկայությամբ պայմանավորված լինել:

Իսկ նրանք ում նշագեղձերը բորբոքված են ու թարախակույտեր կան, ապա հոտը պարզապես անխուսափելի է: Եթե վատ հոտը հիվանդության հետևանք է, ապա դրա դեմ պայքարն անիմաստ է, եթե հիմնական հիվանդությունը չի բուժվում:

Մնացած բոլոր դեքերում թարմ շնչառության հարցը մեր իսկ  ձեռքերում է: Դրա համար կիրառեք ատամնամածուկներ, որոնց բաղադրության  մեջ հոտը վերացնող դեղաբույսեր կան:

Բանջարեղեն ու մրգեր օգտագործեք. խնձոր, տանձ, գազար, որոնք առողջացնում են լնդերն ու թարմացնում բերանի խոռոչը:

Մաղադանոսի մեկ ցողունն անգամ կոտրում է վատ հոտը:

Ցիտրուսներ. դրանցում  ատամների բակտերիալ նստվածքի աճը խոչընդոտող նյութ է պարունակվում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում լնդերի վրա: