տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ուղեղի ցնցում

Բժշկի անկյուն. Ուղեղի ցնցում

735
0

195860
Նյարդաբանության մեջ ուղեղի ցնցում է համարվում ուղեղի այն վնասվածքը, որի դեպքում ուղեղի աշխատանքում կայուն փոփոխություններ չեն դիտվում: Ուղեղի ցնցման հետևանքով առաջացած բոլոր ախտանշանները ժամանակի ընթացքում (ընդ որում`բավական արագ. մի քանի օրում) անհետանում են: Իսկ ախտաբանական պատկերի տևական պահպանումը կարող է ավելի լուրջ վնասվածքների մասին հուշել:

Ուղիղ ցնցմանը բնորոշ ախտանշաններից են`
— կարճատև (մի քանի վայրկյան կամ էլ մի քանի րոպե) գիտակցության կորուստը, որից հետո հնարավոր է վնասվածքին անմիջապես նախորդած իրադարձության հիշողության կորուստ առաջանա:
-սրտխառնոց, փսխում,
-գլխապտույտ,
-գլխացավ.
-թուլություն, ջարդվածության զգացում, մտավոր գործունեության դժվարացում:
Թվարկված ախտանշաններից ամենաերկարը պահպանվում է գլխացավը` կապված ուղեղում թեթև աստիճանի ատուցի հետ: Դրա հետ են կապվում նաև մյուս ախտանշանները:

Ուղեղի ցնցման դեպքում պարտադիր պետք է դիմել մասնագետի, քանի որ ցնցման ախտանշանների ախտաբանական պատկերկար է ավելի լուրջ վնասվածքների նման լինել, ինչպես ասենք` ներգանգային արյունազեղումն է: Ու միայն բժիշկը կարող է որոշել, թե այդ դեպքում որ վնասվածքի հետ գործ ունի:
Չի բացառվում, որ ռենտգենաբանական հետազոտություն պահանջվի (գանգոսկրերի ռենտգեն-պատկերը)` կոտրվածքը բացառելու նպատակով:
Սովորաբար, ուղեղ ցնցման դեպքում մի քանի օր խիստ անկողնային ռեժիմ է նշանակվում: Դա կապված է նաև գլխուղեղի հյուսվածքների այտուցի առկայության հետ, ինչը ֆիզիկական ծանրաբեռնվածության պարագայում ուժգնանում է :