տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Թոքերի քաղցկեղ՝ ախտանշաններն ու բուժումը

Բժշկի անկյուն. Թոքերի քաղցկեղ՝ ախտանշաններն ու բուժումը

549
0

313770

Ուռուցքային հիվանդություններից թոքերի քաղցկեղն ամենատարածվածն է: Ամեն տարի ողջ աշխարհում թոքերի քաղցկեղով հիվանդանում է 1 մլն մարդ:

Ինչ գիտենք այդ հիվանդության մասին

Ախտանշանները

Հիվանդությունը 3 փուլով է զարգանում: Առաջին փուլում մարդը կորցնում է կենսական տոնուսը, աշխատունակության  նվազում է լինում, հիվանդն արագ հոգնում է, հետաքրքրություններն ասես մարում են,  շրջապատի նկատմամբ անուշադրություն է առաջանում: Սկզբում թոքերի քաղցկեղը կարող է ռեսպիրատորային վարակներով արտահայտվել. չոր հազ է  սկսվում, որը հետո անհանգստացնող,  տանջալից է դառնում: Դրա հետ զուգահեռ ցավ է առաջանում կրծքավանդակում, սրտխփոց է լինում ու շնչարգելություն: Սովորաբար այդ հազն ուղեկցվում է արյունախխմամբ: Բժշկման չենթարկված հիվանդության դեպքում սննդային անանցանելիություն է առաջանում ու ստամոքսի ցավ: Իսկ քաղցկեղի երրորդ փուլում պարանոցի, դեմքի ու ընդհանուր, մարմնի վերին հատվածի այտուց է առաջանում:

Պատճառները

Ընդունված է կարծել, որ քաղցկեղը կենցաղային որոշ գործոնների, շրջակա միջավայրի, սխալ կենսակերպի ու աշխատանքային պայմանների հետևանքով է  առաջանում:  Հավանականությունը, որ քաղցկեղի այս տեսակը հնարավոր է հանդիպի պղնձաձուլական արտադրամասերի, փայտամշակման արդյունաբերությունում զբաղվածների մոտ, մեծ է: Իսկ գիտականորեն էլ ապացուցվել է ծխելու ազդեցությունը  որպես հիվանդության առաջացման գործոն:

Հիվանդության զարգացման փուլերը. կենսաբանական.որը քաղցկեղային ուռուցքի առաջացման պահից սկսած մինչև հիվանդության  ռենտգենաբանական ախտանշանների ի հայտ գալու ժամանակաշրջանն է:

Ոչ ախտանշային փուլ, որը բնորորոշվում է բացառապես ռենտգենոլոգիական պատկերով:

Կլինիկական, երբ նաև կլինիկական ախտանշաններ են ի հայտ գալիս:

Բուժման մեթոդներն են` վիրաբուժական, ճառագայթային, քիմիաթերապիա և համալիր մեթոդ (ամենահաճախ կիրառվողն է):

Վիճակագրության համաձայն, քաղցկեղային այն հիվանդների կյանքի տևողությունը, ովքեր մասնագիտական բուժումից հրաժարվում են, էապես  կարճ է: Ուստի, բուժպրակտիակայից հետևություն է արվել `  քաղցկեղի ժամանակին  հայտնաբերումն ու  բուժումը դրական ազդեցություն է ունենում հիվանդի կյանքի որակի ու տևողության վրա: