տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Թարթիչների խնամքի հասանելի միջոցներ

Բժշկի անկյուն. Թարթիչների խնամքի հասանելի միջոցներ

341
0

11348965_636165636485676_48425562_n

Գեղեցիկ ու երկար թարթիչները շատերի համար երազանք են: Բայց դրա համար պարտադիր չէ արհեստական միջոցների դիմել:

Առատ ու գեղեցիկ թարթիչներ ունենալը  անիրականալի երազանք  չէ: Դրա համար կան շատ մատչելի միջոցներ, օրինակ`

1.երիցուկը.սա թերևս ամենաէժան ու հասարակ միջոցն է: Դրա համար պետք է 1 լ եռման ջրին ավելացնել 2 թ.գդալ երիցուկի չոր հումք, եռացնել 5 րոպե, ապա թրմել 10 րոպե ու հովանալուց հետո թրջոցներ անել: Ի դեպ,  այս միջոցը ոչ միայն թարթիչները կամրացնի, այլև աչքերի բորբոքման ու հոգնածության դեմ  պայքարի հրաշալի միջոց է:

2.Զեյթունի ձեթ. մաքուր խոզանակը թաթախել զեյթունի ձեթի մեջ ու քսել թարթիչներին: Սակայն, պետք է մեծ զգուշությամբ անել, որ ձեթն աչքի մեջ չլցվի: Այս միջոցը ոչ միայն կամրացնի, այլև կխտացնի թարթիչները:

3.Նուշի յուղ.օգնում է ամրացնելու թարթիչները:  Կիրառվում է նույն կերպ, ինչ զեյթունի ձեթը:

4. Գերչակի յուղ.սա ոչ միայն թարթիչներին, այլև կոպերին կարելի է քսել, որպես մաշկի տոնուսը բարձրացնող միջոց:

Բոլոր այս միջոցները հրաշալի են նաև մազերի որակի բարելավման իմաստով:

5.Հալվեի հյութը   А վիտամինի հետ նույնպես լավագույն միջոցներից է. դրա համար պետք է  1 ճ.գդալ գերչակի յուղին ավելացնել 1 թ.գդալ հալվեի հյութ ու մի քանի կաթիլ  Аվիտամին: Խառնուրդը քսել թարթիչներին քնելուց մի քանի ժամ առաջ:

6.Կարտոֆիլի հյութ. 1 կարտոֆիլը քերել, հեղուկը քամել, ավելացնել հալվեի հյութ ու մեղր: Ստացվածը տարածել մի քանի շերտ թանզիֆի վրա, դնել աչքերին`  10 րոպե: Պրոցեդուրայի ավարտին աչքերը լվանալ դաղձի  եփուկով , ապա  զեյթունի ձեթի մեջ թաթախված մատների բարձիկներով մերսել:

7.Թունդ թեյ.սա ոչ միայն թարթիչներին է օգնում, այլև աչքերի հոգնությունն է վերացնում: Բանն այն է, որ թարթիչների վիճակն առաջին հերթին  աչքերի ընդհանուր վիճակի  հետևանք են: Օգտագործած թեյապարկերը կարելի է  դնել աչքերին, դրանք այտուցն են վերացնում ու նպաստում թարթիչների ամրացմանը:

9. Թարթիչների թափը կարելի է կանգնեցնել մասուրի մանրացրած պտուղների,  չիչխանի յուղի խառնուրդով` 1:2-ին:պատրաստի խառնուրդը պետք է դնել մութ տեղում,  10 օր, որից հետո պատրաստի խառնուրդով պետք է թարթիչները մշակել:

10. Մաղադանոս.այս կանաչեղենը ոչ միայն ճաշատեսակներում ու աղցաններում է . անփոխարինելի, այլև օգտագործվում է թարթիչների ամրացման ու աճի նպատակով: Դրա համար պետք է մաղադանոսի ցողունները լավ լվանալ, ու դրանից թանձր խյուս պատրաստել և դնել կոպերին ու աչքերի շուրջ, 15-20 րոպե: Ի դեպ, մաղադանոսը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, դրա համար էլ օգնում է ազատվելու նաև մանր կնճիռներից:  Շաբաթական նման մեկ պրոցեդուրան լիուլի բավարար է: