տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ծխելու վտանգը-2

Բժշկի անկյուն. Ծխելու վտանգը-2

100
0

fumat_2

Ծխախոտի ծխի բաղադրության մեջ 4000 տեսակի միացություն կա, որոնցից 40-ն առանձնապես վտանգավոր են համարվում, քանի որ քաղցկեղածին են ու մի քանի հարյուրի հասնող թույներ են պարունակում.նիկոտին, բենզապիրեն, ցիանիդ, մկնդեղ, Ֆորմալդեհիդ, ռադիոակտիվ նյութեր`պոլոնիում, արճիճ, վիսմուտ:

Ուսումնասիրություններով ապացուցվել է այն փաստը, որ ծխելու նկատմամբ հակում ունեն հատկապես  հոգեկան անհավասարակշռություն ունեցող մարդիկ: Նրանք  40% ավելի շատ են ծխում, քան հոգեկան խանգարումներ չունեցողները: Բժիշկները վստահ են, որ ծխելն ու հոգեկան  առողջությունը  փոխկապակցված են :

Ծխելու վնասն ու շրջապատը

Պասիվ ծխելու հետևանքով տարեկան թոքերի քաղցկեղից 3 հազար մարդ է մահանում, սրտի հիվանդություններից` 62 հազար, 2,7 հազար երեխայի մոտ էլ հանկարծամահություն է առաջանում:

Եթե ապագա մայրիկները ենթարկվում են ծխախոտի ծխի ազդեցությանը, ապա նրանց մոտ հաճախ տարբեր արատներով ու շեղումներով երեխաներ են ծնվում.հաճախ` նյարդահոգեկան, նվազ քաշով (տարեկան 9,7 -18,6 հազար նման նորածին է լույս աշխարհ գալիս):

Պարզվել է նաև, որ ծխախոտի բաղադրության ավելի քան 40 քաղցկեղածին բաղադրիչներից 6-ը կործանարար են ազդում երեխայի ընդհանուր զարգացման վրա: Ծխախոտի ծուխը հատկապես վտանգավոր է  հետևանք է ունենում վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Այսպես.պասիվ ծխելու հետևանքով տարեկան 8-26 հազար երեխա հիվանդանում է կրծքահեղձուկով, բրոնխիտով` 150-300 հազարը, ընդ որում, 7,5-15,6 հազար երեխա հոսպիտալացվում է, իսկ 136-212-ը` մահանում:

Եթե կանայք պասիվ են ծխում, միայն “էպիզոդիկ”, ապա հիվանդանալու ցուցանիշը նվազում է մինչև 1,58:

Ծխելն աչքի համար տհաճ սովորություն է, անտանելի հոտառության համար,վնասակար ուղեղին ու թոքերին: