տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ծխելու վտանգը-1

Բժշկի անկյուն. Ծխելու վտանգը-1

277
0

women-smoker-face-risk-660

Ծխախոտի ծխի բաղադրությունը

Զարմանալի է, սակայն փոքրիկ գլանակի մեջ 4000 տեսակի միացություն կա, որոնցից 40-ն առանձնապես վտանգավոր են համարվում, քանի որ քաղցկեղածին են ու մի քանի հարյուրի հասնող թույներ են պարունակում.նիկոտին, բենզապիրեն, ցիանիդ, մկնդեղ, Ֆորմալդեհիդ, ռադիոակտիվ նյութեր`պոլոնիում, արճիճ, վիսմուտ:

Հաճախ խուսափում ենք անգամ անհրաժեշտության դեպքում  ռենտգենային ճառագայթման ենթարկվելուց, սակայն օրական մեկ տուփծխախոտը շուրջ  500 ռենտգենային ճառագայթի է հավասար: Ծուխը ներքաշելուց հետո նիկոտինն ուղեղին է հասնում 7 վրկ-ից: Այրվող ծխախոտը 700-900 աստիճան  տաքություն ունի: Ստաժավոր ծխողի թոքերը սև ու փտող զանգվածի է նմանվում: Նիկոտինն առաջացնում է անոթների սպազմ, ինչից էլ խախտվում է հյուսվածքների թթվածնային սնուցումը: Մանր անոթների սպազմի հետևանքով մաշկը թոշնում է: Ծխելու թերևս առաջին ու  ամենատհաճ հետևանքը բերանի վատ հոտն է , դեղնող ատամները, կոկորդի բորբոքումը, ծխից կարմրող աչքերը: Նիկոտինը ողջ աշխարհում թմրանյութերի շարքն է դասվում ու դրանից, ինչպես և հերոինից ու մյուս թմրամիջոցներից աստիճանաբար կախվածություն է առաջանում` աննկատ ու տևական ընթացքով:

Ծխելու հետևանքով 3 հիմնական հիվանդություններ են զարգանում` թոքերի քաղցկեղ, քրոնիկ բրոնխիտ ու  սիրտանոթային հիվանդություններ: Հայտնի է որ թոքերի քաղցկեղի բոլոր դեպքերի 90%-ի, բրոնխիտի` 75%, սրտի հիվանդությունների 25%-ի պատճառը ծխելն է:

Չկա մի օրգան, որ չտուժի ծխախոտից.երիկամներ, միզապարկ, սեռական գեղձեր ու արյունատար անոթներ, գլխուղեղ ու լյարդ:

Եթե հասուն մարդն անընդմեջ մեկ տուփ ծխախոտ ծխի, ապա հետևանքները ողբալի կլինեն, նույնատիպ ազդեցություն դեռահասների մոտ կես տուփից  է առաջանում:

Ծխելը վնասում է սիրտը. ծխողի մոտ սրտի կծկումների հաճախությունն օրական 15000 զարկով ավելի է, քան չծխողներինը, էականորեն տուժում է հյուսվածքներին թթվածնի մատակարարման մակարդակը, դրան հավելած շմոլ գազը, որը կպչում է հեմոգլոբինին ու թույլ չի տալիս, որ էրիթրոցիտները թթվածին փոխադրեն: Դրանով է բացատրվում, որ ծխող դպրոցականները հետ են մնում դասընկերներից:

Երբ ծուխը ներշնչելուց հետո արտաշնչեք սպիտակ կտորի վրա, ապա կտեսնեք շագանակագույն հետք.դա հենց թութունի խեժն է: Պատկերացրեք, թե ինչ է գնում թոքեր ծխելու ժամանակ:  Եթե ճագարի ականջը մի քանի անգամ տրորեք ծխախոտի ձյութով, ապա կենդանու մոտ ուռուցք կգոյանա:

Իսկ երբ կինն է ծխում…

Դա հատկապես վտանգավոր է, քանի որ առաջին իսկ  քուլան ներս շնչելով, կոկորդը սկսում է քերվել, ավելանում է սրտի կծկումների հաճախությունը, տհաճ համ է բերանում առաջանում, հազ, գլխապտույտ, սրտխառնուք ու նույնիսկ, չի բացառվում` փսխում լինի: Բոլոր թվարկված հետևանքները օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներն են: Իսկ երբ ծխողը փորձում է ճնշել այդ ռեակցիաները, ապա յուրաքանչյուր գլանակի հետ թունավորման նոր չափաբաժին է ստանում ու հետզհետե, կախվածությունն ուժգնանում է:

Երիտասարդ աղջիկը չի կարող չնկատել, որ առավոտյան, քնից արթնանալուց հետո հազ է առաջանում, ձայնը խռպոտում, բերանից տհաճ հոտ է գալիս, մաշկն է թոշնում, ատամները դեղնում ու ընդհանրապես, նա իր տարիքից շատ ավելի մեծ է  երևում: Որքան նա փորձի նվազեցնել նիկոտինային կախվածությունը բարակ, “կանացի” ծխախոտի անցնելով, միևնույն է, վիճակը չի թեթևանում, քանի որ  ավելի շատ է ծխում` այդ “պակասը” լրացնելու նպատակով:

Շատերն էլ սթրեսի դեմ պայքարում են ծխախոտով: Դրա հետևանքով բորբոքային հիվանդություններ են առաջանում, եղածն էլ սրվում է  ու հանգեցնում օրինակ` անպտղության:

Գերմանացի գիտնական գինեկոլոգ Բերնհարդը ավելի քան 6000 կնոջ է հետազոտել ու պարզել , որ   եթե չծխող կանանց 4%-ն անպտղությունից է տառապում,  ապա ծխողների միայն 42%-ը:

Վիժման բոլոր դեպքերի 96%-ը ծխախոտի հետևանքով է կատարվում ու բոլոր թերհաս երեխաների` 1/3-կրկին ծխելու հետևանք են:

Ծուխը վտանգավոր է ինչպես ծխողի, այնպես էլ նրա կողքին գտնվող չծխողների համար: Ծխող կանայք ավելի շուտ են ծերանում, քան չծխողները, նրանց մոտ սեռական ծերացումը նույնպես շուտ է կատարվում: