Այս հիվանդությունները ճիշտ է դիտարկել միասին, քանի որ դրանց առաջացման պատճառների բնույթն ու ախտածին գործընթացները, որոնք նպաստում են դրանց զարգացմանը, միանման են: Տարբերությունները միայն պրոցեսի տեղակայումն է ու բորբոքման արտահայտվածության աստիճանը: Հասարակ բորբոքման փուլը քրոնիկ գաստրիտ է կոչվում (եթե պրոցեսը տեղակայվում է միայն ստամոքսում), քրոնիկ դուոդենիտ (եթե պրոցեսն ընդգրկել է միայն 12-մատնյա աղիքը) կամ էլ քրոնիկ գաստրոդուոդենիտ (եթե բորբոքում կա 2 օրգաններում): Նորմայում ստամոքսում մշակվում է հյութ, որի թթվայնությունը երբեմն բարձր է, Սակայն ստամոքսի լորձաթաղանթը դիմանում է դրան` պաշտպանական բնական գործոնների շնորհիվ: Որոշ դեպքերում այդ պաշտպանությունը թուլանում է ու այնժամ ստամոքսի լորձաթաղանթը բորբոքվում է, իսկ եթե այդ պրոցեսը խորանում է, ապա հաջորդ փուլում լորձաթաղանթի վրա սկզբում էրոզիաներ են առաջանում (վնասված հատվածներ), իսկ հետո նաև խոց, որն էրոզիայից տարբերվում է ստամոքսի կամ էլ 12-մատնյա աղիքի պատերի վնասվածքի խորությամբ: Սակայն, հիվանդությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում նաև որոշ միկրոօրգանիզմներ, ինչպիսին հելիկոբակտեր պիրոլին է: Հիվանդությունների զարգացումը կարող է պայմանավորված լինել նաև ցավազրկող ու հակաբորբոքային դեղորայքների կիրառմամբ: Նպաստող գործոն է նաև ծխելը; Մեծ դեր է խաղում նաև ոչ ճիշտ ու անկանոն սնունդը: Արդեն նշվեց, որ այդ հիվանդությունների ախտանշանները նման են: Ու, բնականաբար, մասնագետը վերջնական ախտորոշում կարող է անել միայն գաստրոսկոպիայի տվյալների հիման վրա, որը թույլ է տալիս ոչ միայն խոցերի առկայությունը պարզել, այլև դրանց տեղակայությունը, չափսերը, հիվանդության փուլն ու այլ տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու բուժումը ճիշտ ընթացքով:
տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություններ,քրոնիկ գաստրիտ ու դուոդենիտ