Այս հիվանդությունը խիստ տարածված է. ստենոկարդիա, միոկարդի ինֆակտ, սրտի քրոնիկ անբավարարություն: Բոլորն են լսել այս հիվանդությունների մասին, շատերը` բախվել նման խնդրի: Հիվանդության պատճառով սրտամկանին (միոկարդին) չի բավարարում թթվածինը: Ու աշխատանքի համար սրտամկանը հիրավի տիտանական ջանք է գործադրում: Իսկ դրա պատճառ են աթերոսկլերոզն ու անոթների սպազմը: -Ստենոկարդիան իշեմիկ հիվանդություններից ամենաթեթև է: Ստենոկարդիայի դեպքում սրտասնույց անոթների սպազմը խոչընդոտում է արյան հոսքին, սակայն` ոչ լրիվ, և ոչ տևական: Սպազմը սովորաբար 10-20 րոպեից դադարում է: Նոպա կարող է առաջանալ հետևյալ պատճառներով. -ֆիզիկական ու էմոցիոնալ լարման (ծանր դեպքերում նոպա է առաջանում նաև հանգստի վիճակում), -ալկոհոլի ազդեցությամբ -արյան բարձր ճնշման — շրջակա միջավայրի շատ ցածր կամ էլ հակառակը` բարձր ջերմաստիճանի դեպքում -տենդի պարագայում -չափից շատ ուտելու հետևանքով: Ստենոկարդիայի հիմնական ախտանշանը բնորոշ ցավն է, որը կարող է տարածվել ձախ ձեռքի, ձախ թիակի ու նույնիսկ ծնոտի ձախակողմյան հատվածի վրա: Հիվանդն իր վիճակը նկարագրում է կրծքավանդակում ճնշման, սեղմման զգացումով: Հիվանդությունը սովորաբար անցնում է 5-10 րոպեից` ծանրաբեռնվածությունը դադարեցնելուց կամ էլ նիտրոգլիցերին խմելուց հետո; Դեղամիջոցները կօգնեն ապրել առանց ցավի, սակայն բարձիթողի հիվանդությունը հղի է ինֆարկտի վտանգով: Ինֆարկտի բուժումը բնականաբար, շատ ավելի բարդ է, քան ստենոկարդիայինը : Ինֆարկտի դեպքում թթվածնի մատակարարումը սրտին կարող է ընդհանրապես դադարել, եթե `
— սրտասնույց անոթների տևական սպազմ է առաջանում,
— սրտասնույց անոթները խցանված են թրոմբով
— սրտամկանը ծանրաբեռնված է հնարավորությունից առավել:
Այդ ժամանակ տեղի է ունենում նյութափոխանակության խանգարում, որը հանգեցնում է մկանային բջիջների մահացման, այսինքն` սրտամկանի ինֆարկտի: Դա ուղեկցվում է կրծքավանդակում ուժեղ ցավով. երբեմն էլ ցավ է առաջանում ստամոքսում: Երբեմն, այնքան ուժգին, որ շտապօգնությունը ստիպված թմրեցնող միջոց է կիրառում: Մյուս ախտանշանը հևոցն է, որն ուժգնանում է պառկած դիրքում: Հիվանդը սրտի աշխատանքի խանգարում է զգում, սրտխփոց: Ինֆարկտի դեպքում մարդը կարող է միանգամից գունատվել, իսկ մատների ծայրերն ու շուրթերը` կապտել: Հաճախ , որոշ դեպքերում հիվանդի մոտ գիտակցության կորուստ է լինում (ցավից ու ուղեղի թթվածնային անբավարարությունից): Սրտամկանի ինֆարկտի դեպքում պահանջվում է հիվանդի անհետաձգելի հոսպիտալացում: Իսկ մինչ շտապօգնության հասնելը, հիվանդին կիսանստած դիրք ապահովեք: Ոտքերը անպայման պետք է մարմնի մակարդակից ցածր լինեն : Բացեք լուսամուտը, ապահովեք թարմ օդի մուտքը, հիվանդի շուրջ մի հավաքվեք, եթե չեք կարող ինչ որ բանով օգնել: Որքան շուտ հիվանդը տեղափոխվի հիվանդանոց, այնքան փոքր կլինի սրտամկանի ախտահարված հատվածը ու հետևաբար, հետագա բարդությունները ևս նվազ կլինեն։