Սպանախը միամյա բույս է , որն օժտված է բազում օգտակար որակներով: Ցավոք, այն շուտ է փչանում ու կորցնում վիտամիններն ու օգտակար հատկությունները:
Սպանախը պարունակում է շաքար, բջջանք, սպիտակուցներ, ածխաջրեր, բետա կարոտին և В, РР, А, Н, С, Е խմբի վիտամիններ, ինչպես նաև բազում հանքանյութեր, որոնցից են մագնեզիումը, պղինձը, ցինկը, կալիումը, ֆոսֆորը:
Սպանախը ցածրկալորիական բանջարեղեն է, դրա համար է, որ առաջարկվում է քաշ գցել ցանկացողներին: Սպիտակուցների պարունակությամբ նույնիսկ առաջ է անցնում հատիկավորներից (կանաչ ոլոռ, լոբի):
Ում է ցուցված սպանախը և դրա վտանգը
Սպանախի գլխավոր թերությունը թրթնջկաթթվի մեծ քանակությունն է: Դա է պատճառը, որ երիկամաբորբ, միզաքարային ու միզուղիների հիվանդություն ունեցողներին այն խորհուրդ չի տրվում: Սպանախը վտանգավոր է նաև լյարդի, տասներկումատնյա աղիքի, լեղուղիների ու հոդերի հիվանդությունների դեպքում:
Իսկ եթե այնուամենայնիվ, որոշել եք սպանախ գործածել, ապա ընտրեք ամենամատղաշ տերևները, որոնցում թրթնջկաթթվի պարունակությունը քիչ է:
Սպանախի մեջ շատ է ֆլավոնոիդների պարունակությունը, որոնք հակաօքսիդանտ հատկությամբ են օժտված:
Սրտի համար շատ օգտակար մթերք է. խթանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Շատ է С և А վիտամինների պարունակությունը, որոնք ինքնին արդեն հակաօքսիդանտ են ու օգնում են կրճատելու ազատ ռադիկալների քանակն օրգանիզմում:
Հետազոտություններով հաստատվել է, որ մեծ քանակությամբ սպանախի ու ընդհանրապես կանաչ բանջարեղենի գործածությունը հաստաղիքի բջիջները պաշտպանում է վնասակար ազատ ռադիկալներից: Սպանախը սննդային բջջանքի շնորհիվ լրիվ վերացնում է փորկապությունը, կանխարգելիչ ազդեցություն է ունենում միգրենի, արթրիտի ու կրծքահեղձուկի դեպքում:
Երկաթը կանանց երեխածնության տարիքում կարևորագույն տարր է: Իսկ սպանախը բավարար քանակությամբ է երկաթ պարունակում:
Բոլոր առավելություններով հանդերձ, պետք է հիշել `
— Որոշ մարդկանց մոտ սպանախի նկատմամբ ալերգիա է առաջանում (սննդի մեջ գործածելուց ժամեր անց այն զարգանում է)
-սպանախը կլանում է պեստիցիդները, որոնցով մշակվում են,
-այն մարդիկ, որոնց մոտ խախտված է ջուր-աղային հավասարակշռությունը, պետք է սպանախից հրաժարվեն,
-մեծ քանակությամբ թրթնջկաթթվի պարունակության պատճառով սպանախը կարող է քարառաջացման պատճառ դառնալ,
-կարող է բացասական ազդեցություն ունենալ վահանաձև գեղձի աշխատանքի վրա, չնայած ջերմամշակման միջոցով այդ ազդեցությունը նվազում է:
Եվ վերջում. ասվեց արդեն, որսպանախը հարուստ է երկաթով ու սպիտակուցներով, որոնք սակայն լավ են յուրացվում մսի համադրությամբ: