տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Սինուսիտ (հայմորիտ ու ֆրոնտիտ)

Բժշկի անկյուն. Սինուսիտ (հայմորիտ ու ֆրոնտիտ)

1970
0

r19
Գանգի պատերին կան շերտեր, որոնք օդով են լցված (դրանք կոչվում են սինուսներ կամ ծոցեր); Այդ շերտերը քթի խոռոչի հետ կապ ունեն ու քթի խոռոչի պես ծածկված են լորձաթաղանթով: Սինուսիտը հարքթային ծոցերի լորձաթաղանթի բորբոքումն է: Սովորաբար, հարբուխի ժամանակ փոփոխություններ են կատարվում ոչ միայն քթի խոռոչում այլև այդ սինուսներում. դժվարացած արտահոսքի դեպքում զարգանում է թարախային սինուսիտ: Ու կախված այն փաստից, թե որ խոռոչն է բորբոքված, տարբերակում են ճակատային սինուսի բորբոքում կամ ֆրոնտիտ, վերին ծնոտային սինուսիտ` հայմորիտ (հայմորյան խոռոչի անունով):
Այս հիվանդությունը բուժել անհրաժեշտ է, քանի որ այն կարող է քրոնիկ բնույթ ստանալ, որը շատ ավելի դժվար ու ավելի երկար է բուժվում, քան սուր սինուսիտը: Քրոնիկ սինուսիտը սուր ախտանշաններով չի ընթանում (ջերմությունը,սովորաբար նորմալ է լինում, իսկ քթից արտահոսքը ոչ այնքան առատ, ինչպես սուրի դեպքում):
Սակայն, սինուսիտի մշտական քրոնիկ օջախ ունենալը նույնն է, թե ապրես մի բնակարանում, որտեղ ռումբ կա: Վարակը կարող է տարածվել գանգի մյուս հատվածների` ուղեղի ու աչքերի վրա: Ուստի, ռիսկի դիմել պետք չէ: Ավելի լավ է ժամանակին բուժվել:
Շատերը վախենում են հայմորիտի բուժումից, սակայն, միշտ չէ, որ այն լուրջ ու բարդ մոտեցում է պահանջում:
Երբեմն հայմորիտը կարելի է բուժել միայն հակաբորբոքայիններով: