տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ

Բժշկի անկյուն. Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ

1288
0

u_doktora

Կանանց արտաքին սեռական օրգանների բորբոքումը` կախված ախտահարման խորությունից, լինում է 3 տեսակ. վուլվիտ (սեռական շուրթերի բորբոքում), վագինիտ (հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում)ու վուլվովագինիտ (երկուսը միասին): Ախտանշաններն են` քորն ու արտադրությունը: Հարուցիչը տարբեր մանրէներն են, որոնց տեսակը կարելի է պարզել միայն լաբորատոր պայմաններում կատարված անալիզով: Սակայն, երբեմն միայն արտադրության տեսքից կարելի է ենթադրել, թե հատկապես որ մանրէն է վարակի պատճառը: Օրինակ` սպիտակաթորանքը (կաթնասնկախտ), որի հարուցիչը սունկն է` փաթիլների կամ էլ կաթնաշոռի նման (բժիշկները հենց այդպես էլ ասում են ), սպիտակ գույնի առատ արտադրություն է առաջացնում: Հեշտոցի ցանկացած բնույթի բորբոքում անպայման բուժում է պահանջում, նույնիսկ, երբ այն առանձնապես չի անհանգստացնում: Չբուժելու դեպքում վարակը տարածվում է դեպի ներս` վերածվելով քրոնիկ բորբոքման: Դա արդեն դժվար է բուժվում, իսկ որ ավելի վատ է` հանգեցնում է անպտղության: