տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Պորտի խնամքը

Բժշկի անկյուն. Պորտի խնամքը

610
0

woman--umbilicus--love--female_3341668

Պորտի մաքրությունը կարևոր է բոլոր տարիքներում, նույնիսկ 50-ից հետո:

Նախ ինչու է նորածինը պորտալարով լույս աշխարհ գալիս

Երբ երեխան դեռևս մոր արգանդում է գտնվում, հենց պորտալարով է սննդարար նյութեր ու թթվածին ստանում: Իսկ ծնվելուց հետո, փաստորեն, այն արդեն փոքրիկին պետք չէ:  Վիրաբույժը կտրում է պորտալարը` թողնելով 2-3 սմ փորիկի վրա:

Նորածինը ենթարկվում է բազում վարակերի գրոհի ու խնամքի կարիք է ունենում: Հետևաբար, պորտի խնամքը շատ կարևոր է ու կարող է կանխել վարակի ներթափանցումը:

Իսկ ինչպես պետք է խնամել այն

Երբ երեխան ծնվում է,  նրա պորտիկը դեղնա-կանաչավուն երանգ է ունենում: Առաջին օրերի ընթացքում այն գունափոխվում է, սևանում ու ծնվելուց 15 օր անց` չորանալով ընկնում է: Իսկ մինչ այդ ու հետո էլ պետք է մշակել այդ հատվածը:

Նախ, պետք է այն միշտ չոր լինի, քանի որ խոնավ պորտը մանրէների զարգացման համար բարենպաստ միջավայրի է վերածվում: Նորածինը դեռևս իմունիտետ չունի, որ մանրէների դեմ պայքարի: Դրա համար էլ պորտի չորությունը շատ կարևոր նախապայման է:

Կարելի է պորտը լվանալ: Առաջ բժիշկները խորհուրդ էին տալիս այն սպիրտով մաքրել: Սպիրտը լավ մաքրում է կեղտից: Երբեք, ոչ մի դեպքում մի փորձեք երեխայի պորտիկի չորացած մասն ինքնուրույն պոկել:

Չորացած պորտն ընկնելուց հետո, երեխային կարելի է լողացնել փափուկ սպունգով փորիկը շփելով: Դա կարագացնի ու կհեշտացնի վերականգնողական պրոցեսը:

Մի խուսափեք դիմել մասնագետի օգնության, եթե անհրաժեշտ եք գտնում: Չի բացառվում, որ բարդություններ առաջանան.եթե ասենք`

1.Պորտիկը կարմրում ո սկսում է ուռչել.

2.պարտիկը շարունակում է արյունահոսել

3. թարախակալում է,

4. տհաճ հոտով հեղուկ է արտազատվում պորտիկից:

Բոլոր թվարկված դեպքերի առկայության պարագայում անհապաղ դիմեք բուժող բժշկի օգնությանը, քանի որ դրանք վարակի նշաններ են: