տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Պնևմոնիա (թոքերի բորբոքում)

Բժշկի անկյուն. Պնևմոնիա (թոքերի բորբոքում)

352
0

Pneumonia

Պնևմոնիան թոքերի բորբոքումն է: Նենգ է բնույթով, քանի որ թվացյալ հասարակ հիվանդությունը բազմազան է իր դրսևորումներով (հաճախ թոքերի ախտահարման մասին կասկած անգամ չի առաջանում): Հիվանդության բնույթի վրա էական ազդեցություն է ունենում հիվանդի տարիքն ու այն պայմանները, որոնց առկայությամբ այն զարգանում է:

Տանը պնևմոնիայով հիվանդացած փոքրիկի ու հիվանդանոցում հիվանդացած տարեցի հիվանդության հարուցիչները սկզբունքորեն տարբեր են, ախտանշանները և բուժումը` նույնպես : Պնևմոնիայի ախտանշաններից են` — ջերմության հանկարծակի բարձրացումը մինչև 40 աստիճան, սկզբում ընթանում է չոր հազով,ուղեկցվում չափազանց վատ ինքնազգացողությամբ, հանգեցնում շնչառության դժվարացման, շնչարգելության` նույնիսկ ֆիզիկական նվազագույն ծանրաբեռնվածության դեպքում: Ընդ որում, հիվանդի մոտ կրծքավանդակում կարող են հազի ու խոր շնչելու ժամանակ ուժգնացող ցավեր լինել: Երբեմն ցավը կարող է տարածվել ստամոքսի վրա կամ էլ կարող է միայն ստամոքսի ցավով արտահայտվել: Խորը շնչելու ժամանակ հնարավոր է հազի նոպա առաջանա, իսկ ցավող կողմին համապատասխանող այտն էլ կարմրի:

Սակայն թվարկվածները պարտադիր ախտանշաններ չեն, և, այդուհանդերձ, բարձր ջերմությունն ու կտրուկ թուլությունը գործնականում պնևմոնիայի դեպքում միշտ է հանդիպում: Հիվանդությունը սկսվում է սովորական սուր շնչառական վարակիչ հիվանդությունների նման: Երբեմն լինում է, որ հիվանդի ջերմությունը 38-ից ավելի չի բարձրանում, սակայն գրեթե պահպանվում է նույն մակարդակում, ուղկեցվում հազով ու թուլությամբ; Բոլոր դեպքերում պետք է կատարել ռենտգեն հետազոտություն: Միայն այդ պատկերի հիման վրա կարելի է վերջնական ախտորոշում անել: