տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Փսխման երևույթը հղիների մոտ

Բժշկի անկյուն. Փսխման երևույթը հղիների մոտ

140
0

tosh-ber-mm

Սա թունավոր կոչվող հղիության առաջին կեսի ամենահաճախ հանդիպող ձևն է: Պատճառներն անհայտ են, սակայն հնարավոր է, որ դրա վրա ազդում է հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում հորմոնալ ֆոնի փոփոխությունը: Տարբերում են այդ ախտանշանի 3 աստիճան, որոնցից առաջինը թեթև է համարվում ու օրական մի քանի անգամ է կրկնվում` ուտելուց հետո ու առավոտյան: Հաջորդ փուլում փսխման դեպքերը շատանում են (օրական մինչև 10 անգամ). կինը, փաստորեն, չի կարողանում ուտել, քանի որ դա է փսխում առաջացնում, բացի այդ առատ թքարտադրություն է դիտվում: Հետևանքը լինում է օրգանիզմի ջրազրկումը (քաշի նվազմամբ, հաճախացած երակազարկով, թուլացած մաշկի չորությամբ, ընդհանուր թուլությամբ): Երբեմն էլ ջրազրկման հետ ջերմության բարձրացում է նկատվում.այդ դեպքում անհապաղ հոսպիտալացում է պահանջվում: Բարեբախտաբար, թվարկվածներից թեթև ձևն ամենահաճախ հանդիպողն է:

Բուժումը

-լիրաժեք հանգիստ (ֆիզիկական ու հոգեբանական)

-կորցրած հեղուկի վերականգնում, լիարժեք սնունդ (որը զզվանք չի առաջացնի)

— համապատասխան դեղորայք: