Թյուրիմացություն չէ, փողածառի մասին հենց այս բաժնում հանդիպելը: Ինչու, որովհետև, ասում են,թե այս տնաբույս ծաղիկը մարդու առողջական վիճակին արձագանքում է մեծ զգայունությամբ: Ասում են, որ շատ ծաղիկների նման, իսկ դա չի կարելի հերքել, փողածառը սկսում է արձագանքել թոշնելով, տերևաթափ լինելով, ու ասում են նաև, որ այս ծաղիկը բացասական էներգիան կլանում է : Ու, բնականաբար էլ, որպես պատմության դրական ավարտ, ծաղկի վիճակը նույնպես բարելավվում է, երբ մարդն ապաքինվում է:
Փողածառը քմահաճ չէ, դրա համար էլ մեծ տարածում ունի ծաղկասերների հավաքածոներում, հետն էլ` մանրէասպան է, հակավիրուսային ու հակաբորբոքային հատկություն ունի, ինչի մասին չգիտեինք, ու այդ հատկություններով , ասում են, չի զիջում նույնիսկ հավեին:
Օգնում է `
-շուրթերին դուրս եկած հերպեսի դեպքում: Փողածառի տերևներից քամած մի քանի կաթիլ հյութը յուրաքանչյուր 30 րոպեն մեկ պետք է քսել ախտահարված հատվածին կամ էլ հյութով տոգորված բամբակի խծուծը կպչուն բժշկական ժապավենով ֆիքսել խնդրահարույց հատվածում:
-անգինա, տոնզիլիտ.փողածառի 10 տերևների հյութը քամել, ու խառնել 200 գ ջրի հետ և դրանով կոկորդը ողողել օրական 2-5 անգամ:
-ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեպքում առավոտյան ուտելուց 1 ժամ առաջ պետք է 2 տերև լավ ծամելով ուտել:
-պիլեոնեֆրիտ, ցիստիտ.5 տերևը մանրացնել ու վրան 200 մգ տաք ջուր լցնել, թրմել 1 ժամ, քամել ու խմել օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, 1 ճ.գդալ:
-թութքի դեպքում օգնում է կիսած տերևը:
-այրվածքներ, վնասվածքներ, վերքեր, կտրվածքներ.տերևից պատրաստված շիլան դնել վնասված հատվածներին ու թանզիֆով ամրակապել, փոխել չորանալու հետ` 2-3 ժամից:
Այս օգտակար հատկություններով տարվել շատ պետք չէ: Բանն այն է, որ փողածառի տերևները մեծ քանակությամբ մկնդեղ են պարունակում, դրա համար, հատկապես ներքին ընդունման դեպքերում, այդ բույսի հիմքով պատրաստված դեղամիջոցները չի կարելի չարաշահել: