տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Օտիտ կամ միջին ականջի բորբոքում

Բժշկի անկյուն. Օտիտ կամ միջին ականջի բորբոքում

1805
0

o-EAR-facebook

Օտիտը միջին ականջի բորբոքումն է: Այն ինչը մենք ականջ ենք անվանում, լսողության օրգանի միայն երևացող մասն է , որը կոչվում է արտաքին ականջ ու կազմված է ականջախեցուց, արտաքին լսանցքից ու ներքին ականջից բաժանող թմբկաթաղանթից: Միջին ականջը փոքր խոռոչ է, որտեղ ձայնային ալիքը ներքին ականջին հաղորդելու համար նախատեսված ոսկրային մի մեխանիզմ է գտնվում: Ներքին ականջն այդ ալիքները փոխարկում է նյարդային իմպուլսների, որոնք ուղեղ են գնում: Ականջի ցավը, թարախային արտադրությունը, ինչպես նաև ջերմության բարձրացումը միջին ականջի սուր բորբոքման վկայություն են: Սովորաբար, հիվանդությունը սկսվում է ցավով, որը նման է կրակոցի: Հիվանդությունը սկսվելուց 1-3 օր հետո ականջից թարախային արտադրություն է նկատվում.դրան զուգահեռ հիվանդի վիճակը թեթևանում է կամ էլ ցավը լրիվ անցնում է: Դա կարելի է բարորակ ընթացք համարել, քանի որ դրանից լսողությունը չի տուժում: Սակայն միշտ այդպես չի լինում: Երբեմն, թարախը ելք չի գտնում, ինչը հղի է գանգատուփում վարակի տարածմամբ: Հետևանքը լինում է մենինգիտի զարգացումն ու ուղեղի այտուցը: Ուրեմն, նշանակում է, որ այս հիվանդության առաջին իսկ ախտանշանների հայտնաբերման դեպքում պետք է մասնագիտական օգնության դիմել ու ժամանակին բուժում ստանալ: