Նախադաշտանային համախտանիշ են կոչվում բարդ հոգեզգայական ու վեգետա-անոթային այն խանգարումները, որոնք նախորդում են դաշտանին ու անհետանում այն սկսվելուց հետո կամ էլ` առաջին օրերին: Համախտանիշի արտահայտման հաճախությունը կախված է տարիքից (մինչև 30 տարեկան յուրաքնաչյուր հինգերորդ կնոջ մոտ ու 40-ից բարձր կանանց կեսի մոտ): Ենթադրվում է, որ երևույթը պայմանավորված է կնոջ օրգանիզմում այդ օրերին էսթրոգենների բարձր մակարդակով (իգական սեռական հորմոններ): Ախտանշաններն ի հայտ են գալիս դաշտանը սկսվելուց 2-10 օր առաջ: Ըստ ընթացքի ծանրության աստիճանի տարբերակում են 3 տեսակ:
-Ախտանշանները տարիքի հետ զարգանում են, ու դաշտանադադարի հետ էլ վերանում:
-Ախտանշաններն ի հայտ են գալիս միայն դաշտանադադարից հետո ու տարեցտարի ավելի են ուժգնանում:
-Ախտանշաններն ի հայտ են գալիս դաշտանի ավարտից մի քանի օր հետո ու ուժգնանում տարիների հետ:
Նախադաշտանային համախտանիշները տարբեր կերպ են արտահայտվում՝
— գրգռվածություն, թուլություն, լացկանություն, ագրեսիվություն, գերզգայունություն հոտերի ու ձայների հանդեպ, տհաճ զգացողություն կրծքագեղձերում, երիտասարդ մայրիկների մոտ դեպրեսիվ խանգարումներն են գերակշռում, իսկ անցումային շրջանում դրանք ագրեսիվության են վերածվում:
-Կրծքագեղձերում փոփոխություն է կատարվում (ցավ, կոշտություններ կամ էլ ամբողջ գեղձի կոշտացում), դեմքի, ծնկների, ձեռքի մատների այտուց, մաշկի քոր, առատ քրտնարտադրություն:
-գլխացավ (միգրենի նման), նյարդային վիճակ, սրտխառնուք ու փսխում` գլխացավի դեպքում, գլխապտույտ:
-Զարկերակային բարձր ճնշում, սրտխփոց, վախի զգացում ևն:
Բոլոր նշված ախտանշանները հանդիպում են տարբեր համադրություններով: