Պատճառներն են`
-գրիպն ու շնչուղիների այլ հիվանդությունները
-ռադիկուլիտը
-արթրիտը
-մկանների ձգումն ու վնասվածքները:
Բուժումը կախված է հիվանդության հավանական պատճառից. գրիպի ու շնչուղիներ հիվանդությունների դեպքում օգնում են ջերմիջեցնող միջոցները: Տևական ցավերի դեպքում ֆիզիկական մի քանի եղանակները ( ինչպիսիք են մերսումն ու շարժողական վարժությունները) կիրառվում են տեղային հակաբորբոքային ու ցավազրկող, հանգստացնող միջոցների համադրությամբ:
Տեղային ցավի դեպքում մինչև 48 ժամ հանգիստ է առաջարկվում, սառը թրջոց (վնասվածքի կամ էլ մկանները ձգելու ժամանակ): Մկանների այտուցի ժամանակ առաջարկվում է տուժած հատվածի տաքացում, սեղմակապի կիրառում, վերջույթները պետք է բարձր դնել, օգնում է նաև թեթևակի ինքնամերսումը (շոյելու պես):
Հետագայում առաջարկվում է չնվազեցնել շարժողական ակտիվությունն ու օրական գիմնաստիկա կատարել:
— Չի կարելի տաքացնող քսուքները , գելերն ու բալզամները գործածել ջեռակի ու առաձգական վիրակապի հետ` այրվածքներից խուսափելու նպատակով;
— Եթե տեղային ազդեցության միջոցներն անարդյունավետ են,ապա կարելի է որևիցե ցավազրկող ընդունել: