տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Լոբազգիներ

Բժշկի անկյուն. Լոբազգիներ

506
0

6V4A9243

Լոբազգիներն արժեքավոր որակների շնորհիվ  հատուկ տեղ  ունեն խոհանոցում ու առողջության տեսանկյունից: Դրանք բազմաթիվ են, սակայն, խանութում միայն հետևյալ տեսակներն են հանդիպում.ոլոռ, ոսպ, սիսեռ, լոբի, սոյա:

Դրանցից յուրաքանչյուրը միայն իրեն բնորոշ հատկություններ ունի, սակայն բոլորն էլ միանման օգտակար են առողջությանը:

Լոբազգիները սննդի մեջ ներառելու  բազում պատճառներ կարելի է թվարկել, սակայն ընդամենը մի քանիսը նշենք.

Սննդարարությունը

Սպիտակուցների մեծաքանակ պարունակության պատճառով է, որ դրանք հաճախ “բուսական միս” են անվանում: Բոլոր սորտերը հարուստ են ամինաթթուներով, որոնք թույլ  են տալիս դրանք կենդանական ծագման մթերքների  փոխարեն օգտագործել: Այդ ամինաթթուները դյուրին կերպով են յուրացվում մարսողության ընթացքում:

Բոլոր սորտերն էլ բջջանքի բարձր մակարդակով են աչքի ընկնում: Չլուծվող բուսաթելերը կարևորագույն դեր են կատարում մարսողության ընթացքում. կանխում են փորկապությունը, նպաստում օգանիզմից տոքսինների, խարամերի ու ռադիոնուկլիդների դուրսբերմանը: Բացի այդ, լոբազգիները նպաստում են արյան մեջ “վատ  խոլեստերինի” մակարդակի ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազմանը :

Լոբազգիները նաև ցածր կալորիական են

Չնայած լոբազգիների սննդարար որակներին, դրանք ցածր կալորիական են. 100 գ մթերքում 56,8 կկալ է պարունակվում:

Մարսողական  տրակտում լոբազգիների ածխաջրերի տրոհման համար ժամանակ է անհրաժեշտ, ինչը  երկար ժամանակ  հագեցածության զգացում է ապահովում: Լոբազգիների այդ հատկությունը բարձր են գնահատում նիհարել ցանկացողները:

Լոբազգիների ֆլավոնոիդները, իզոֆլավոններն ու հակաօքսիդանտները թույլ են տալիս այդ մթերքը կիրառել նաև  արյան ճնշման, միոկարդի ինֆարկտի, ուռուցքային հիվանդությունների դեպքում:

Բացի այդ, եթե կանոնավոր կերպով դրանք ներառվեն  սննդաբաժնում, ապա նկատելի կերպով կբարելավվի մազերի,եղունգների, միզասեռական համակարգի, լյարդի ու թոքա-բրոնխային համակարգի աշխատանքը, կխթանվի հիշողությունը, կվերահսկվի շաքարի մակարդակն արյան մեջ ու իմունիտետը կբարձրանա:

Վիտամինային կազմը

Շատ գնահատվում են այն սեզոնին, երբ թարմ միրգ-բանջարեղենի անբավարարություն է զգացվում: Բոլոր  տեսակներն էլ հարուստ են В (В1, В2, В6), С, А, РР խմբի վիտամիններով, ֆոսֆորով, մագնեզիումով ու երկաթով: Ու տևական պահպանման հատկության շնորհիվ էլ կարելի է  միշտ լոբազգիներ ամբարել:

Լոբազգիները նաև անեմիան  կանխարգելող միջոց են համարվում, քանի որ բոլոր բուսական մթերքներից  միայն լոբազգիներում է մեծ քանակությամբ արյունաստեղծման համար անհրաժեշտ երկաթպարունակվում, դրա համար էլ պետք է սննդաբաժնում հաճախ լոբազգիներից պատրաստված ուտեստներ  ներառել:

Լոբազգիները լիզին ամինաթթու են պարունակում, որը կարգավորում է  նյարդային համակարգի աշխատանքը, բարձրացնում տրամադրությունը և օգնում սթրեսային իրավիճակներում: