տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն.Քութեշ (սկարլատինա)

Բժշկի անկյուն.Քութեշ (սկարլատինա)

1334
0

skarlatina

Քութեշի հարուցիչը А խմբի ստրեպտոկոկն է, հիմնականում հիվանդանում են մինչև 7 տարեկան երեխաները, քանի որ մեծահասակներն այդ հիվանդության դեմ իմունիտետ ունեն: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, քութեշով հիվանդից, վարակակիրներից, ովքեր անգամ կարող է դրա մասին գլխի չընկնեն, ինչպես նաև հիվանդի գործածած տարբեր իրերից, սպասքից ու մթերքներից ու անգամ մաշկի վնասումից առաջացած վերքերից: Հիվանդության գաղտնի շրջանը (վարակվելուց մինչև ախտանշանների հայտնվելը տևում է մինչև 7 օր: Հիվանդությունը սկսվում է ջերմության բարձրացմամբ, մաշկի վրա ցան է առաջանում, որը հատկապես արտահայտված է մաշկածալքերի հատվածում(աճուկի, արմունկների),նոր ցան հիվանդության ընթացքում չի հայտնվում: Ցանից բացի, մաշկն ընդհանուր կարմրում է, իսկ քթի ու վերին շուրթի հատվածը միշտ մաքուր է մնում`զերծ դրանից: Դրա անհետացումից հետո ափերն ու ներբանները թեփոտում են: Քութեշին բնոոշ է անգինան. կոկորդն ու նշիկները կարմրում են (նշիկներին նույնիսկ կարող սպիտակ կամ էլ դեղնավուն փառ առաջանալ կամ էլ առանձին սպիտակադեղին կետեր): Հաճախ նաև պարանոցի ավշահանգույցների մեծացում է նկատվում: Քութեշը ծանր հիվանդություն է, հղի` բարդություններով ու հետևանքներով, դրա համար անպայման պետք է բժշկի հսկողության տակ գտնվել: