Հիմնականում քաղցկեղային հիվանդությունների ախտանշանները պայմանավորված են «ուռուցքային թունավորմամբ». առանց պատճառի ջերմության բարձրացմամբ, կախեքսիայով (հյուծմամբ), ընդհանուր թուլությամբ, գլխացավով, գլխապտույտով, կամ էլ արտահայտվում են տեսանելի ախտանշաններով (տեղային. մաշկի կոշտացում, գույնի փոփոխություն), կամ էլ զգալիորեն վատթարանում է կյանքի որակը (ասենք` դժվարանում է կլման պրոցեսը, կտրուկ վատթարանում է տեսողությունը)։ Ամենատարածված ախտանշանը ցավն է, որը հայտնվում է քաղցկեղի ուշացած փուլում: Ախտանշաններից է նաև տեղային ավշահանգույցների մեծացումը: Շատ կարևոր է մաշկի գույնի փոփոխությունը, արյունախխումը կամ էլ կղանքի մեջ արյան հետքի առկայությունը: Իսկ կանայք պետք է ուշադրություն դարձնեն հեշտոցային արտադրության գույնին, արյան հետքին և դաշտանային ցիկլով չպայմանավորված` կաթնագեղձի կոշտացմանը:
Այսօր ամենատարածված քաղցկեղային հիվանդություններն են` թոքերի ու կրծքագեղձի , լյարդի
ստամոքսի, հաստ աղիքի, արգանդավզիկի քաղցկեղները: