տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Կաթվածի անսպասելի պատճառները

Բժշկի անկյուն. Կաթվածի անսպասելի պատճառները

138
0

11349925_639139289521644_938251870_n

Նիդերլանդների գիտնականներն ի մի են բերել մի քանի ամենօրյա գործողությունների ու արարքների տեսակներ, որոնք կարող են հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների:

Կաթվածը կամ էլ ուղեղում արյունազեղումը մահացության գլխավոր պատճառներից մեկն է: Այդ հիվանդությունը շատ նենգ է, քանի որ  նախապես իր մասին ոչ մի կերպ չի հուշում: Գիտությունը որոշել է կաթվածի զարգացման ռիսկերը` սովորական ճնշումից մինչև արյան  մեջ թանձրուկների գոյացումը:  Սակայն հարվածի պահը ոչ ոք չի կարող գուշակել:

Հաճախ կաթվածը եթե չի էլ սպանում, ապա իր զոհին կաթվածահար է անում, անդամալուծում,  լրիվ կամ էլ մասնակի, կամ կարող է   անցնել ինչպես օրինակ հոլիվուդյան աստղ Շարոն Սթոունի  դեպքում եղավ:

Առողջ կենսակերպը չափազանց կարևոր է, չծխելը, ալկոհոլով չտարվելը, սննդակարգն ու քաշը  կարգավորելը, ինչպես նաև օրական առնվազն 7-ժամյա քունը նվազեցնում են սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Սակայն քչերը գիտեն կաթվածի մյուս ռիսկերի մասին, որոնք էլ հենց հոլանդացի գիտնականները հավաքագրել են:

Այսպես ուրեմն, նրանք ասում են որ սուրճի գործածումը մեծացնում է կաթվածի հավանականությունը 10,5%-ով: Ուրեմն, եթե առանց այդ էլ արյան բարձր ճնշումից տառապում եք, ապա բացառեք այդ ըմպելիքը օրաբաժնից:

Հաջորդը կոլան է, որը ևս մեծացնում է կաթվածի հավանականությունը 3,5%-ով: Ֆիզիկական չափազանց ծանրաբեռնվածությունը ևս կաթվածի վտանգներից է համարվում ու այդ ռիսկը մեծացնում 8%-ով: Տարօրինակ է, սակայն քթանցքերը թաշկինակով մաքրելը կամ անգամ փռշտալը մեծացնում է այդ ռիսկը 5,5%-ով: Պարզվում է, վտանգավոր է նաև  զուգարան գնալն անընդհատ հետաձգելը, դա հիշյալ վտանգը մեծացնում է 2,5%-ով: Եվ վերջապես, զայրույթը ևս վտանգի սահմանին է մոտեցնում  1,5%-ով:

Ուրեմն, խնայենք մեզ, հետևենք ու փորձենք չափը չգերազանցել և ոչ մի բանում: