տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Կանդիդոզ

Բժշկի անկյուն. Կանդիդոզ

196
0

11329022_639128272856079_518627128_n

Թերևս բոլոր կանանց ծանոթ է կանդիդոզը: Երբ Candida  սնկերը սկսում են բազմանալ հեշտոցում, կանդիդոզ է սկսվում:

Իսկ քորի, այրոցքի, կաթնաշոռի նման արտադրության ու կարմրության մասին գիտեն երևի թե բոլոր կանայք:

Ինչպես կարելի է պաշտպանվել նման խնդրից: Խոսքը կանդիդոզի այն դեպքերի մասին է, երբ դրա առաջացման պատճառն անհայտ է:

Հնարավոր է, որ դրա առաջացմանը նպաստել է վերջերս տարած հիվանդությունը, որի հետևանքով իմունիտետն է թուլացել: Կանդիդոզի առաջացման առաջին պատճառներից մեկը հենց թույլ իմունիտետն է:

Եթե արդեն մի քանի անգամ է, որ ձեզ մոտ ի հայտ է գալիս սնկային հիվանդության այս տեսակը, կնշանակի, որ պետք է փոխեք միջադիրի կամ սպիտակեղենի տեսակը: Դրա առաջացմանը նպաստում է նաև կիպ սպիտակեղենը, պետք է նախընտրել բամբակյա ներքնազգեստը, որը, բոլոր դեպքերում անվնաս է:

Հրաժարվեք օճառից ու  օգտվեք հատուկ ինտիմ խնամքի միջոցներից կամ էլ միմիայն ջրով լվացվեք: Բանն այն է, որ օճառով լվացվելու դեպքում երբեմն խախտվում է  բնական ֆլորան, հետևաբար և վարակների նկատմամբ դիմադրողականությունն է ընկնում:

Եթե, այնուամենայնիվ հիվանդացել եք, ապա գնացեք բժշկի, խուսափեք ինքնաբուժումից: Հնարավոր է, որ ինքնաբուժման արդյունքում ախտանշանները կարողանաք վերացնել, սակայն սունկը` ոչ: Ու միայն մասնագետի օգնությամբ կարելի է լրիվ ձերբազատվել այդ հիվանդությունից:

Վերը թվարկված ախտանշանները թեթևացնելու նպատակով կարելի է  արտաքին կողմից ցավոտ մասերին  եռացրած ու գոլացրած ջրի մեջ լուծած մեղր քսել (համոզված եղեք, որ այն բնական է). 1 թ.գդալ մեղրին` 50 մլ եռման ջուր:

Գիշերը կարելի է կեֆիրե միջադիրներ գործածել, 3 օր: Իմունիտետը բարձրացնելու համար մի տարվեք դեղամիջոցներով: Բուժումից հետո պետք է վերականգնողական փուլ անցնել, որի ժամանակ չի կարելի ծանրություն բարձրացնել, քանի որ օրգանիզմը դեռևս թույլ է ու որպես հիվանդության բարդություն կարող դրան էլ ցիստիտը ավելանալ: Կերեք »կենդանի« վիտամիններ, պտուղ, բանջարեղեն, կանաչեղեն, այդ ամենը կբարձրացնի իմունիտետը ու կօգնի խուսափելու  այդ տհաճ խնդրից: