տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Կանդիդոզ

Բժշկի անկյուն. Կանդիդոզ

995
0

candidiasis-2

Կանդիդոզը սնկային հիվանդության տարատեսակ է: Հարուցիչը կանդիդա սունկն է, որը բնադրվում է մաշկի վրա ու բոլոր օրգանների լորձաթաղանթին (եթե կա):

Կանդիդոզը կարող է առաջանալ յուրաքանչյուրի  ու նաև առողջի մոտ: Կարող է անցնել առանց հատուկ բուժման կամ էլ կարող է ծանր հիվանդության  հետևանք լինել (հիվանդություն, որի դեպքում խանգարվում է նորմալ միկրոֆլորան):

Կանդիդոզի  դրսևորումը կախված է տեղայնացումից:

Բերանի խոռոչի կանդիդոզ (կաթնախտ):

Հաճախ  է հանդիպում  նորածինների մոտ (սակայն բոլոր տարիքներում էլ կարող է լինել: Այտերի ու լեզվի լորձաթաղանթն ու ըմպանը ծածկվում են սպիտակ փառով , որը ձյան փաթիլներ է հիշեցնում (երբեմն նույնիսկ կաթնաշոռի հետ են համեմատում, այսինքն, լորձաթաղանթն այնպիսի տեսք ունի, կարծես երեխան հենց նոր կաթնաշոռ է կերել): Հիմնականում, ներկայիս պայմաններում դա վտանգ չի ներկայացնում: Եվ միայն  եթե տեղային միջոցներն արդյունք չեն տալիս, ապա լրջորեն պետք է հետազոտել դրանց իսկական պատճառը հայտնաբերելու նպատակով:

Աղիքների կանդիդոզ

Աղիքների կանդիդոզը դիսբակտերիոզի ծանր տարատեսակ է համարվում: Երբ աղիքներում նորմալ միկրոբների համար ապրելու պայմաններ չեն լինում, աղիքներում  բազմանում են կանդիդաները: Դա արտահայտվում է փորլուծով չափազանց գազառաջացմամբ, կղանքում սպիտակ փաթիլերի նման գոյացություններով: Երեխաների դեպքում կանդիդոզը վտանգավոր է քաշն ու աճը դանդաղելու վտանգով, փորլուծի դեպքում էլ երեխան վիտամիններ է կորցնում ու այլ տարրեր, որոնք անհրաժեշտ են նորմալ աճի ու զարգացման համար:

Հեշտոցի կանդիդոզ

Հեշտոցի կանդիդոզն առատ, սպիտակ գույնի փաթիլների` կաթնաշոռի նմանվող  արտադրությամբ է ընթանում: