տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Կանաչեղենի օգուտն ու վնասը

Բժշկի անկյուն. Կանաչեղենի օգուտն ու վնասը

630
0

4b0d65

Սեզոնը բացվելու հետ կանաչեղեն ավելի ու ավելի շատ է օգտագործվում խոհանոցում, ասես` ձմեռվա պակասը լիարժեք լրացնելու համար: Բայց, պետք է ամեն ինչում չափավոր լինել ու հաշվի առնել կանաչեղենի նաև բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա: Այսպես.

Նեխուր

Գլխավոր առավելությունը պոտենցիայի վրա բարերար ազդեցությունն է: Առաջարկվում է շաքարային դիաբետի դեպքում` կանոնավոր գործածելու համար, քանի որ դրանում ինսուլին է պարունակվում: Հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, ցինկով, ֆտորով, սելենով, ֆլավոնոիդներով ու С  վիտամինով, որոնք ուռուցքային հիվանդությունների դեմ հրաշալի կանխարգելիչներ են համարվում:

Բայց` խորհուրդ չի տրվում նեխուրով տարվել հղիներին, չնայած դրա պարունակած ֆոլաթթվին, քանի որ արգանդի տոնուսն է բարձրացնում:  Իսկ  միզապարկի ու երիկամների  հիվանդությունների դեպքում  տվալ կանաչեղենի օգտագործումը պետք է չափավորել:

Հազար

Առավելությունները. պարունակում է ֆոլաթթու ու С վիտամին: Օրական նորմի համար պետք է 500 գ հազար ուտել` այն էլ ձեթով:

Բայց, տվյալ կանաչին պետք է իրենց սննդաբաժնից հանեն նրանք, ովքեր խոլեցիստիտ, պանկրեատիտ, հեպատիտ, ստամոքսի ու աղիների բոբոքում կամ էլ երիկամներում քարեր ունեն:

Դաղձ

Առավելությունները. դաղձը թուլացնող, հանգստացնող հատկությամբ է օժտված ու շատ օգտակար է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցողներին, հանգստացնում ու լայնացնում է անոթները:

Սակայն, չի առաջարկվում դաղձով  թեյ տալ մինչև 6 տարեկան երեխաներին ու բրոնխային սպազմի ժամանակ:

Սխտորի  տերևներ

Առավելությունները. այս հրաշալի մթերքում С վիտամինի պարունակությունը շատ ավելի է, քան սոխի մեջ: Դրա ցողունը ֆիտոնցիդներ է արտադրում, իսկ տերևները շուրջը ստերիլ գոտի են ստեղծում, որտեղ ոչնչանում են մանրէները: Հրաշալի միջոց է շնչառական ու աթերոսկլերոզային  հիվանդությունների կանխարգելման նպատակով:

Սակայն, չի առաջարկվում սրտի, երիկամների ռևմատիզմ, լյարդի ու ստամոքս-աղիքայի տրակտի հիվանդությունների դեպքում:

Խատուտիկ

Առավելությունը. խատուտիկի տերևներից պատրաստված թուրմը սուրճի նման լիցք է հաղորդում: Այնպես, որ, խատուտիկ կարելի է ավելացնել աղցաններին:

Բայց չի առաջարկվում խոցի, գաստրիտի ու լեղաքարային հիվանդությունների դեպքում:

Կանաչ սոխ

Մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որն անհրաժեշտ է սիրտ-անոթային համակարգի կանոնավոր աշխատանքի համար: Կանխարգելիչ միջոց է համարվում մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների ու աթերոսկելրոզի դեպքում: 100 գ կանաչ սոխը պարունակում է  մարդու օրգնաիզմին անհրաժեշտ  վիտամինի ու հակաօքսիդանտների անհրաժեշտ քանակություն:

Հում կանաչ սոխ խորհուրդ չի տրվում գործածել խոլեցիստիտի, հեպատիտի, ստամոքսի ու աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում:

Սամիթ

Այս կանաչու բաղադրության մեջ հսկայական քանակությամբ կերատին, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում ու  վիտամին կա: Կանոնավոր օգտագործելու դեպքում այն նպաստում է արյան ճնշումն իջեցնելուն, կանոնավորում է աղիների աշխատանքը ու շատ օգտակար է տեսողության համար:

Սակայն, խորհուրդ չի տրվում դրանով տարվել ցածր ճնշում ունեցողներին: Շատ ուտելու դեպքում հնարավոր են գլխապտույտներ առաջանան, թուլություն ու անգամ ուշագնացություն լինի: