Ընդհանրապես շաքարի մակարդակն արյան մեջ չափավորելու նպատակով օգտակար են սխտորն ու սոխը ցանկացած վիճակում: Կարելի է խորոված սոխ ուտել օրական մեկ անգամ` առավոտ կամ երեկոյան կամ էլ սոխի 1 ճ.գդալ հյութ խմել, օրական 2 անգամ, ուտելուց առաջ: Կամ կարելի է սոխի թուրմ պատրաստել.1 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել մաքրած ու մանր կտրատած սոխ (միջին չափսի): Թրմել առնվազն 2 ժամ, խմել 1/3 բաժակ` օրական 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:
Նույն կերպ թուրմ կարելի է պատրաստել նաև սխտորի կանաչ ցողուններից, որոնք նախապես պետք է մանրացնել կամ էլ օրական 2-3 պճեղ սխտոր ուտել:
Դիաբետի սկզբնական փուլում կօգնի նաև դարչինը: Դրա համար ամեն առավոտ 1թ.գդալ աղացած դարչինը պետք է խառնել ոչ մեծ քանակությամբ եռման ջրի հետ ու խմել քաղցած ստամոքսին: Դա կարելի է նաև օրվա ընթացքում անել, եթե ինչ որ պատճառով շաքարի մակարդակը բարձրանում է: Դարչինը կօգնի կասեցնելու այդ պրոցեսը:
Դարչինն արյան մեջ նվազեցնում է նաև “վատ” խոլեստերինի պարունակությունը, ոչնչացնում է մանրէներն ու օգնում պայքարելու վարակների դեմ:
Վերջերս գիտնականներին ուսումնասիրություններով հաջողվեց բացահայտել թուրինջի (գրեյպֆրուտ) բարերար ազդեցությունը դիաբետի դեպքում: Այդ նպատակով հիվանդները պետք է օրական մեկ թուրինջ ուտեն: Թուրինջը նարինգենին նյութ է պարունակում, որը ստիպում է լյարդին այրել ավելորդ ճարպերը,նպաստում է ճարպոտ սննդի արագ յուրացմանը: Դրա հաշվին էլ նվազում է “վնասակար” խոլեստերինի մակարդակն ու հետևաբար նաև` քաշը:
Դափնետերևը նույնպես օգնում է նվազեցնել շաքարի մակարդակն ու նաև խորխաբեր հրաշալի միջոց է: Դրա համար 10 տերևը եփում են 0,5 լ ջրով, թրմում 4 ժամ ու խմում օրական 2-3 անգամ` կես բաժակ:
Շաքարի մակարդակի իջեցման համար շատ լավ միջոց է համարվում գետնախնձորը, որը պետք է լվանալ ու փռում խորովել, ապա ուտել տաք վիճակում` վրան ձեթ ցողած:
Իսկ քերած գետնախնձորը կարելի է կիրառել օրական 2 անգամ, ¼ բաժակ, մինչև ուտելը: Կարելի է գետնախնձորը կիառել բազուկի կամ էլ գազարի հետ:
Լավ միջոց է համարվում հունական ընկույզի միջնապատերից պատրաստված փուրմը: Դրա համար 1 ճ.գդալ միջնապատի վրա ավելացնել օղի այնքան, որ լրիվ ծածկվի ու 2 շաբաթ դնել մութ տեղ: Պետք է պատրաստի թուրմն ընդունել 5-6 կաթիլ` ոչ մեծ քանակությամբ ջրով, օրական 1 անգամ քաղցած փորին: Բուժման կուրսը կարող է 1-3 ամիս տևել` կապված հիվանդի վիճակից: