տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Հղիության նախանշանները

Բժշկի անկյուն. Հղիության նախանշանները

331
0

pregnancy-pain
Կնոջ կյանքում կա՞ ավելի բերկրալի իրադարձություն, քան երեխա ծնելը, մայրանալը, հղիանալը:

Հղիությունը կարող է լինել պլանավորված, սպասված կամ էլ հակառակը` անցանկալի ու անսպասելի:

Ցանկացած դեպքում հղիությունը, նոր կյանքի ծնունդը հրաշք է: Կանայք ու հատկապես դեռևս փորձ չունեցողները բեղմնավորումից մոտավորապես մեկ շաբաթ անց որոշ նշաններից կարող են ենթադրել, որ հղիացել են: Ոմանց մոտ դրանք արտահայտված են լինում, մյուսների մոտ` ոչ այնքան: Ուրեմն, ինչպես կարող է կինը իմանալ, որ հղիացել է:

Առաջին նշաններից է արյան հետքերով արտադրությունը, կրծքում ցավն ու ուռածությունը, հարպտկային մաշկի մգացումը: Ձևավորվող սաղմը ճնշում է միզապարկը, դրանից հաճախակի այն դատարկելու պահանջ է առաջանում: Հորմոնալ ֆոնի փոփոխության պատճառով կինը լալկան է դառնում, նյարդային, տրամադրության հաճախակի փոփոխություններով:
Հայտնի փաստ է, կնոջ ինտուիցիան զարգացած է. դրա շնորհիվ շատ կանայք մինչ հղիության ախտանշանների հայտնվելն արդեն համոզված են լինում դրանում: Ոմանց մոտ սրտխառնուք, որոշ հոտերի հանդեպ զզվանք է առաջանում ու սննդային նախապատվություններ են լինում:
Երբեմն նախանշաններն այնքան անէական են, որ կանայք լուրջ չեն ընդունում ու դրանք վերագրում են մոտալուտ «կրիտիկական» օրերին: Իսկ երբեմն հղիությունը մի ամբողջ համալիր ախտանշաններով է ի հայտ գալիս, որոնք անհնար է չզգալ ու չնկատել. օրինակ` բերանում մետաղի համը, թուլությունը, ուշաթափությունները, ստամոքս-աղիքային տրակտում խնդիրները (գազեր ու փորկապություն): Եվ, ամենակարևորը` «կրիտիկական» օրերի բացակայությունը:
Սակայն, երբեմն պատահում է, որ բոլոր թվարկված ախտանիշներն էլ առկա են լինում, սակայն հղիություն չի լինում. այդ երևույթը կեղծ հղիություն է կոչվում: Դա հաճախ լինում է այն կանանց հետ, որոնք տևական ժամանակ փորձում են հղիանալ: