Հաստ աղիքի քաղցկեղի առաջացման պատճառները վերջնականապես պարզված չեն, սակայն կան մի շարք գործոններ որոնք նպաստում են այս հիվանդության զարգացմանը: Դրանցից են աղիքների քրոնիկ հիվանդությունները, որոնց դեպքում բազմաթիվ փոքր բարորակ գոյացություններ են առաջանում ուղիղ աղիքի լորձաթաղանթի վրա (ադենոմա և պոլիպ):
Ժառանգական նախատրամադրվածությունը. բժշկությանը հայտնի են ընտանեկան տիպի քաղցկեղների տեսակներ: Ու որպես կանոն, հիվանդությունը զարգանում է 50 տարեկանից հետո:
Խոցային կոլիտն էականորեն մեծացնում է հաստ աղիքի չարորակ ուռուցքի զարգացումը (յուղոտ կերակուրների չարաշահումը), ծխելը, ալկոհոլը, սակավաշարժ կենսակերպը, օդի աղտոտվածությունն ու անորակ մթերքի օգտագործումը նույնպես նպաստող գործոններ են:
Ախտանշանները
Քաղցկեղը դանդաղ ու երկար ժամանակ առանց արտահայտված ախտանշանի ընթանալ: Ախտանշանները կապված են քաղցկեղի տեսակից, տեղակայումից ու տարածումից: Տարբերում են մի քանի հիմնական ախտանշաններ.
— արյան հետքը կղանքում ամենատարածվածն է ու հիմնականում այն լինում է հիվանդության վերջին փուլում (սակայն արյան հետքը միանշանակ չի կարելի վերագրել քաղցկեղին):
-որովայնի ստորին հատվածում ցավը, փքումը, գազառաջացումը,
-հաճախակի փորկապությունը, որին հետևում է փորլուծը,
-զուգարան գնալուց հետո` աղիքների կիսատ դատարկվելու զգացումը,
-փորի մեծանալը,
-քաշի կորուստը, թուլությունը, ախորժակի բացակայությունն ու սակավարյունությունը,
-մաշկի դեղնությունը:
Հիվանդության վերջին փուլում կարող է աղիների անանցանելիություն առաջանալ: Այդ ժամանակ աղիքների պարունակության շարժ չի լինում, ինչը հանգեցնում է կղանքի զանգվածի կուտակման ու աղիքի մեծացման: Փքվում է որովայնը, սուր ցավեր, սրտխառնուք ու թուլություն է առաջանում: Նման անանցանելիությունը խիստ վտանգավոր է ու անհապաղ պետք է դիմել մասնագետի:
Բուժումն անմիջականորեն կապ ունի, թե հիվանդությունը որ փուլում է գտնվում և հիվանդն ինչ վիճակում է: Կատարվում է վիրաբուժական միջամտություն (ուռուցքի հեռացում), քիմիաթերապիա ու ռադիոթերապիա:
Հաճախ վիրահատությունից հետո քիմիա- և ռադիոթերապիա է նշանակվում:
Ռադիոթերապիան ոչնչացնում կամ էլ խոչընդոտում է քաղցկեղային բջիջների բազմացումը, որոնք վիրահատության ժամանակ աննկատ են մնացել:
Քիմիաթերապիան դեղորայքային բուժում է: Դեղամիջոցները կիրառվում են քաղցկեղային բջիջների բազմացումը դադարեցնելու նպատակով:
Տվյալ թերապիան նպաստում է հիվանդի կյանքը երկարացնելուն: