տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Հալվե (ալոե)

Բժշկի անկյուն. Հալվե (ալոե)

585
0

Benefits-of-Aloe-Vera-Juice

Լեգենդի համաձայն, հալվեն, որպես բուժող միջոց հայտնի էր հին հույներին դեռևս մթա IV դարից: Հանուն այդ հրաշագործ բույսի, Արիստոտելն իբր Ալեքսանդր Մակեդոնացուն խորհուրդ է տալիս զավթել Սոկոտրու կղզին, որտեղ էլ այն աճում էր: Մակեդոնացին էլ, հետևելով խորհրդին, գրավում է կղզին, այնտեղից քշում տեղաբնակներին ու կղզին հույներով է բնակեցնում: Այդ ժամանակներից էլ հույները հալվեն սկսեցին օգտագործել տարբեր նպատակներով: Հայտնի է հալվեի շուրջ 200 տարատեսակ. մշտադալար, բազմամյա, մոմե շերտով պատված տերևներով այս հրաշք բույսն այսօր շատերի բնակարաններում կգտնես: Հյութալի, մսոտ տերևներով այս բույսն օժտված է բազում օգտակար հատկություններով: Կիրառվում են տերևները, ավելի ճիշտ` տերևների մզվածքը: Ի դեպ, թարմ մզվածքի օգտակար հատկություններն ավելի արտահայտված են, ակտիվ: Իսկ դրա համար պետք է բույսի ստորին հատվածից պոկած տերևներ մի լավ լվանալ եռացրած ջրով, մանր կտորներով կտրատել ու թանզիֆով քամել: Կարելի է նաև մսաղացով անցկացնել: Կիրառվում է օրգանիզմի ընդհանուր ամրապնդման համար, հազի, հայմորիտի ու հարբուխի, ֆարինգիտի ու կոկորաբորբի, բրոնխիալ ասթմայի, միոկարդի ինֆարկտի դեպքում, ինչպես նաև` այրոցքի, հաստաղիքի քրոնիկ բորբոքման, գլխապտույտի ու գլխացավերի, նևրոզի, աչքի հիվանդությունների բուժման նպատակով: Ահա մի քանի բաղադրատոմս Գորտնուկը տհաճ խնդիր է ու դրա բուժման համար պետք է հալվեի թարմ տերևների մզվածքով տոգորված թրջոց դնել վրան: Սովորաբար, 5 պրոցեդուրայից հետո դրանք անհետանում են: Ոտքերի կոշտուկների դեպքում պետք է հալվեի կեղևը հեռացրած տերևը դնել խնդրահարույց հատվածի վրա ու թողնել գիշերը: Արդյունքում` կոշտուկը փափկում է ու հեռացնելը հեշտանում: Ատամնացավի դեպքում պետք է հալվեի տերևի փշերը 2 կողմից հեռացնել, երկայնակի կտրել ու մսոտ հատվածով դնել լնդին: Հալվեի հյութով կարելի է բուժել վերքերն ու ճաքերը, ցանկացած քսուքից էլ լավ: Սակայն քչերը գիտեն, որ հալվեի տերևներով կարելի է ձեռքերից պիգմենտային բծերը հեռացնել: Հալվեի հյութը շատ դեղամիջոցների բաղադրիչ է: Այն նպաստում է օրգանիզմում երկաթի յուրացմանը, վերքերի սպիացմանը, էկզեմայի բուժմանը նպաստող քսուքների բաղադրիչ է ու կոսմետոլոգիական միջոցներում լայնորեն կիրառվում է նաև խոնավեցնող հատկության շնորհիվ:

670px-Make-Aloe-Vera-Juice-Step-4