տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Գիրություն

Բժշկի անկյուն. Գիրություն

316
0

resize
Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները: Տարբերում են առաջնային ու երկրորդային գիրություն:
Առաջնային գիրությունը կապ չունի ինչ-որ հիվանդության հետ: Այն առաջանում է սննդի մեջ կալորիաների ավելցուկից: Հնարավոր է, որ այն կապված լինի ընտանեկան ավանդույթների հետ, օրինակ` երբ երեխային փոքրուց սովորեցնում են «լավ ուտել: Սովորաբար, նման ընտանիքում, բոլորն են ավելորդ քաշ ունենում:
-Ագահության նոպաները (այո, այո, նոպաները) 2 շաբաթը մեկ են առաջանում, ինչից հետո խնդիրն ունեցողի մոտ նման վարքի անթույլատրելիության գիտակցում է առաջանում ու դրա դեմ պայքարի անկարողություն: Սակայն, այս վիճակը շտկելի է, կամքի ուժի ու գիտակցության շնորհիվ:
-Հաջորդ պատճառը սխալ ընտրված սննդաբաժինն է` կապված անգիտության հետ, թե ինչ ու որքան կարելի է ուտել:
-գիրանալու պատճառներից հաջորդը ժառանգական գործոնն է,
-սակավաշարժ կենսակերպն ու լավ ուտելու հակումը:

Երկրորդային գիրությունը որոշ հիվանդությունների հետևանք է։
Առաջանում է ներզատիչ գեղձերի հիվանդությունների,
-հիպոթիրեոզի (վահանաձև գեղձում հորմոնների անբավարարություն)
-հիպերինսուլինիզմի ( բջիջներին գլյուկոզայի մատակարարումը կանոնավորող ինսուլինի ` ենթաստամոքսային գեղձի հորմոնի ավելցուկի)
-հիպերկորտիցիզմի (մակերիկամների կեղևի հորմոնների` կորտիկոստերոիդների ավելցուկ),
-գլխուղեղի (ուռուցք) հիվանդության,
-ժառանգական գենետիկ ախտանշաների հետևանքով,
-որոշ հորմոնալ դեղորայքի ընդունման հետ կապված (հորմոնալ հակաբեղմնավորիչներ, ստերոիդային հորմոններ ևն):

Թվարկված բոլոր դեպքերը երկրորդային գիրացման պատճառներ են, ու պետք է բուժվել համապատասխան մասնագիտացում ունեցող բժշկի ուղեցույցով (առաջին հերթին` ներզատաբանի):
Առաջնային գիրացումը մի շարք միջոցառումների արդյունքում կարելի է բուժել:

Սննդակարգ
Հագենալու համար սննդի ծավալը պետք է մեծ լինի, իսկ կալորիաների քանակը` նվազ:
Պետք է շատ հեղուկ ընդունել (եթե իհարկե երիկամների կամ էլ բարձր ճնշման հետ կապված խնդիրներ չունեք):
Եթե ձեր սննդաբաժնում անբավարար է վիտամինների ու միկրոտարրերի քանակը, ապա պակասը կարող եք հաբերի տեսքով լրացնել:
Հրաժարվեք ծխելուց ու ախորժակ գրգռող մթերքներից, ինչպիսիք են է սուրճը, թեյը, ալկոհոլը (վերջինն ի դեպ շատ կալորիական է, ընդ որում, ալկոհոլի կալորիաները հեշտ են յուրացվում օրգանիզմում): Պետք է ուտել քիչ-քիչ, սակայն հաճախ: Իսկ գիշերը բացառել ուտելու ցանկացած տարբերակ:

Կենսակերպը
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ավելի ճիշտ, այն ամենը, ինչը ջանք է պահանջում՝ կօգնի քաշի դեմ պայքարին, օրինակ` բարձրանալու համար վերելակի փոխարեն օգտվեք աստիճաններից, իսկ տրանսպորտով տեղափոխվելու փոխարեն պարզապես հաճույք ստացեք քայլելուց:
Շատ կարոր է հոգեբանական տրամադրվածությունը. ինքներդ ձեզ անընդհատ կրկնեք` ես կարող եմ քաշ գցել: