տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Էրեկցիայի խանգարում

Բժշկի անկյուն. Էրեկցիայի խանգարում

285
0

man-sitting-on-edge-of-bed

Էրեկցիան այն վիճակն է,  երբ առնանդամի սպունգաման ու խոռոչանման մարմնիկներն արյունով են լցվում, ինչի արդյունքում այն չափսերով մեծանում է ու ձգվում: Արյունով լցվելու գործընթացը կարգավորվում է նյարդային համակարգի կողմից` գլխուղեղի կեղևի մակարդակում , բայց ավարտվում է ոսկրածուծի ամենաստորին հատվածներում:

Դրանից կարելի է եզրակացնել, որ էրեկցիայի խանգարման առնվազն 2 պատճառ կարող է լինել:

Ոչ լիարժեք էրեկցիայի կամ էլ դրա բացակայության կարող  է հանգեցնել քրոնիկ պրոստատիտը կամ ` շագանակագեղձի բորբոքումը: Այս բարդ մեխանիզմը մարում է տարիքի հետ ու  պատճառներն էլ մի ամբողջ համալիր են:

Եթե էրեկցիայի խախտման հիմքում հիմնականում  հոգեբանական պատճառներ են (ինչն ամենահաճախ հանդիպողն է), ապա օգնություն պետք է ակնկալել հոգեթերապևտից կամ էլ հոգեբանից: Իսկ եթե էրեկցիայի խանգարման պատճառն անոթային խնդիրն է, ապա կօգնի դեղորայքային բուժումը.գոյություն ունեն շատ արդյունավետ միջոցներ, որոնք սակայն պետք է ընդունել միմիայն բժշկի նշանակմամբ, քանի որ դրանք զերծ չեն հակացուցումներից ու լուրջ կողմնակի ազդեցությունից: