տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Էնուրեզ

Բժշկի անկյուն. Էնուրեզ

280
0

10f

Էնուրեզը կամ անմիզապահությունը (գերազանցապես գիշերը) բավական տարածված երևույթ է ու հիմնականում հանդիպում է երեխաների մոտ: Էնուրեզի պատճառը անհայտ է, սակայն դրա առաջացման համար մեծ դեր է խաղում ժառանգականությունը: Ժամանակակից վարկածներից մեկի համաձայն, էնուրեզի առաջացման պատճառը վազոպրեսին հորմոնի մշակման խանգարումն է : Այլ գործառույթներից բացի, այս հորմոնն է կարգավորում մեզի արտադրման ծավալը: Որքան շատ է վազոպրեսին հորմոնի քանակն արան մեջ, այնքան քիչ էլ մեզ է արտադրվում: Նորմայում, այդ հորմոնի մակարդակը գիշերն ավելանում է ու դրանով իսկ պայմանավորված` գիշերն արտադրվող մեզի քանակը նվազ է լինում: Իսկ էնուրեզի դեպքում հակառակ պրոցեսն է կատարվում: Էնուրեզը բնորոշվում է այն հանգամանքով, որ երեխան միզելու ցանկությունից գիշերը չի արթնանում: Բացի իսկական գիշերային էնուրեզից, գոյություն ունի նաև երկրորդային էնուրեզ` կապված այլ հիվանդության հետ: Էնուրեզի բուժումն իրականացվում է այլ հիվանդությունները բացառելուց հետո: