Սա այն հարցն է, որ հաճախ նույնիսկ մասնագետի հետ են խուսափում զրուցել դրա մասին: Ու իզուր, քանի որ բժշկին մեկանգամյա այցելությունից հետո կարելի է ազատվել խնդրից, մինչդեռ, խուսափելու դեպքում, այն տևական, անհարմարություններ պատճառող ու բարդություններով հղի հիվանդության կարող է վերածվել:
Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որի հարուցիչը ` հետանցքից` միզուղիներ «ճամփորդություն» կատարելու ունակ աղիքային ցուպիկն է:
Ախտանշանները
-Հաճախակի միզելու ցանկություն, որն ուղեկցվում է ցավով ու ծակծկոցով: Իսկ միզելուց հետո էլ միզապարկն անբավարար դատարկվելու զգացողությունը չի լքում:
-Գիշերը միզելու ցանկությունից մեկ կամ երկու անգամ արթնանալը նորմալ է համարվում, իսկ ցիստիտի դեպքում քնել ինչպես հարկն է, չի ստացվում:
— Ցիստիտի դեպքում հնարավոր է նաև մեզի գույնը մգանա կամ արյան հետքեր նկատվեն:
Ինչպես նշվեց, առաջին ախտանշաններն ի հայտ գալու ժամանակ մասնագետին դիմելը չձգձգելու դեպքում կարելի է բուժվել հաշված օրերի ընթացքում:
Նման ախտանշանների դեպքում սովորաբար հակաբիոտիկներ են նշանակվում ու որ բակտերիան օրգանիզմից արագ դուրս գա, առատ հեղուկ պետք է ընդունվի (միզամուղ թեյեր, հյութեր): Հետն էլ հատուկ սննդակարգ է նշանակվում` բացառելով տապակած, ապխտած ու աղի մթերքները: Դրանք ստամոքսը գրգռելուց բացի, նման կերպ են ազդում միզափամփուշտի վրա, ընկճում իմունիտետը:
Բորբոքման ֆոնին միզափամփուշտի մկանները կրճատվում են ու ցավի պատճառ դառնում: Այս դեպքում օգնում են գոլ ջեռակն ու սպազմը վերացնող դեղամիջոցները,ասենք` նո-շպան:
Նշված միջոցները ժամանակավոր թեթևացում են բերում ու ոչ մի դեպքում չի կարելի այդ արդյունքով բավարարվել, քանի որ լիարժեք բուժման բացակայությունը հղի է լուրջ բարդություններով:
Եթե հիվանդության դեպքում նաև ջերմություն է արձնագրվում, ապա պետք է զգոն լինել, քանի որ դա խոսում է բորբոքային պրոցեսը երիկամներ տեղափոխվելու` պիելոնեֆրիտի մասին :
Ուրեմն, ինչ պետք է անել, որ կանխարգելվի ցիստիտը
1.Շատ հեղուկ խմել.շատ, այսինքն` առնվազն 2 լիտր: Հեղուկն օրգանիզմից լվանում, դուրս է բերում ախտածին մանրէները:
2. Իմաստ չունի զսպությունը
Մեծ համբերություն ուդիմացկունություն ունեցող մարդիկ հաճախ են տառապում ցիստիտով: Եթե երկար ժամանակ հետաձգում եք զուգարան գնալը, ապա մանրէներն առիթը չեն կորցնում ու սկսում են ակտիվ բազմանալ: Հաճախ մեզը երկար պահելն էլ երիկամների բորբոքման պատճառ է դառնում. դրա համար չարժե ռիսկի դիմել: Հեղուկը ելք որոնելով` վերադառնում է երիկամներ, իսկ դա լավ չէ:
3.Ցնցուղը հիգիենիկ է լոգանքից: Ուրեմն, նախընտրությունը ցնցուղի օգտին թող լինի:
4.Շարժումը բարերար է ազդում ցիստիտի կանխարգելման գործում նույնպես: Ուրեմն շարժում և ճիշտ` չգրգռող սնունդ ապահովելն այնքան էլ դժվար չէ:
Ցիստիտն էլ կանխարգելելը շատ ավելի դյուրին գործ է: